19/12/2014 21:24
ԳՄ նիստը մեկնարկեց. Ներկա են Նախագահն ու վարչապետը
Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկեց ԳՄ նիստը: Նիստը մեկնարկեց, երբ գրասենյակ ժամանեց Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստից առաջ լրագրողները հարցեր ուղղեցին նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով շտապում էր նիստի:
Երբ լրագրողները վարչապետին տեղեկացրեցին, որ ավտոգազալցակայաններում գազը կրկին վաճառվում է 230 դրամով, վարչապետը զայրացավ:
Նշենք, որ վարչապետին մոտեցան նաև այլ քաղաքացիներ, ովքեր հավաքվել էին գրասենյակի մոտ: Վարչապետին նրանք ներկայացրեցին իրենց խնդիրները և դժգոհություններ հայտնեցին Երվանդ Զախարյանից: Վարչապետն առաջարկեց հանդիպել վաղը: