19/12/2014 10:34
ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 465 դրամ
Դեկտեմբերի 19-ի ժամը 10:20-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 465 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 478 դրամ:
Ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը 450 դրամով կատարվում է հետևյալ բանկերում` «Ինեկոբանկ», «Արցախբանկ», «ՊրոԿրեդիտ», «Անելիք», «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ», «Առեքսիմբանկ- Գազպրոմ», «Հայէկոնոմբանկ», «Բիբլոս Արմենիա», «Զարգացման հայկական բանկ», «Կոնվերս»:
Ամենաբարձր փոխարժեքով առք իրականացվում է հետևյալ բանկերում «ՎՏԲ-Հայաստան», «Հայբիբիզնես», «Արարատբանկ» և «Արմսվիսբանկում» է` 465 դրամ:
Հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 491.90 դրամ, առավելագույնը` 505 դրամ, նվազագույնը` 478 դրամ: Ամենացածր ցուցանիշով վաճառք իրականացնում է «Յունիբանկը»` 478 դրամով:
Բանկերում եվրոյի վաճառքը միջինը կազմում է 554.34 դրամ, առավելագույնը` 577 դրամ, նվազագույնը` 535 դրամ:
Եվրոյի առքը ամենաբարձրը ԲՏԱ բանկում է՝ 577 դրամ, իսկ ամենացածր` 535 դրամով առք իրականացնում է «Առեքսիմբանկ- Գազպրոմը»: