19/12/2014 09:15
ԵՊՀ-ում ուսման վարձերը նոր ուսումնական տարվանից չեն բարձրանա
«Ուսման վարձավճարները շատ ցածր են, և դրանք վերանայելու անհրաժեշտություն կա»,-երեկ «Հայկական Ժամանակի» թղթացկի հետ զրույցում ասել է Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը և շտապել է ավելացնել, որ թեպետ հրամայականն օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ վերջին շրջանում Հայաստանում համատարած գնաճ է տեղի ունեցել, բուհի ղեկավարությունը կարծում է թե առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում վարձավճարների բարձրացումն անթույլատրելի է:
Կարեն Գրիգորյանը նշել է, որ 99 տոկոս հավանականությամբ, ԵՊՀ-ում ուսման վարձերը նոր ուսումնական տարվանից չեն բարձրանա, քանի որ բուհում մտածում են եկամտի այլ տարբերակներ գտնելու ուղղությամբ: