20/12/2014 09:29
Վարդանիկի հորեղբոր որդին պաշտոն է ստացել
«Հայկական Ժամանակին» հայտնի է ղարձել, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանը, ում Վարդանիկն անցյալ գումարման ԱԺ էր գործուղել, երեկ նշանակվել է Շիրակի մարզի կադաստրի պետի տեղակալ:
Գյումրու թերթի աղբյուրները հայտնում են, որ Վարդանիկը տևական ժամանակ պայքարում է, որպեսզի իր ավագ եղբայր Գևորգ Ղուկասյանը նշանակվի ՇՄ կադաստրի պետ, ինչը, սակայն, դեռ չի ստացվում: Փոխարենը Վարդան Ղուկասյանը, իր հորեղբորորդուն սույն կառույց գործուղելով, ավելի բարձր պաշտոնի համար «ոտի տեղ» է բացում:
Միևնույն ժամանակ, օրեր առաջ նրա մերձավորներից Արայիկ Առաքելյանը, ում դեմ Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել, նշանակվել է ՇՄ կադաստրի պետի 2-րդ տեղակալ: Իր հարցերը Վարդանիկը, ըստ թերթի աղբյուրների, լուծում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցով: