Անգամ պատերազմի պայմաններում աշխատող տնտեսություն. Սահմանամերձ Չինարիում 6 ընտանիք ջերմոց կունենա

20/12/2014 16:43

Անգամ պատերազմի պայմաններում աշխատող տնտեսություն. Սահմանամերձ Չինարիում 6 ընտանիք ջերմոց կունենա


Մարդուն պետք է տալ ոչ թե ձուկ, այլ՝ կարթ, որով նա կկարողանա ձուկ բռնել: Այս սկզբունքով առաջնորդվելով արդեն երրորդ տարին «Սահման» հասարակական կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում:

Այս շրջաններում չավարտված պատերազմի հետևանքները զգում են ամեն օր: Ընդ որում դրանք ոչ միայն հոգեբանական են, այլև՝ տնտեսական ու ֆինանսական:

Խորհրդային տարիներից մնացած  ու տեղում ընդունված այգեգործության ավանդական ձևերն այլևս հնարավոր չէ կիրառել (համայնքների հողերի մեծ մասը դիտարկվում է հակառակորդի կողմից): Իրեն չի արդարացնում նաև անասնապահությունը, քանի որ լավագույն արոտավայրերը ևս թշնամու դիտակետում են:

«Սահման» հ/կ-ն այս շրջանների համար առաջարկում է այլընտրանքային գյուղատնտեսության ծրագիր. ջերմոցային տնտեսություններ՝ այգեգործության ընդունված ձևերի փոխարեն և մեղվաբուծություն՝ որպես այլընտրանք անասնապահությանը:

Օրերս կազմակերպության անդամների հետ մեկնեցի Բերդի շրջանի սահմանամերձ Չինարի գյուղ, որտեղ էլ կառուցվել են «Սահման» հ/կ-ի նոր ջերմոցները:

«Այս ու առհասարակ մեր մյուս ծրագրերի հիմնական, կարևորագույն կետը գյուղացու աշխատանքն է: Մենք բարեգործություն չենք անում, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի մարդն ինքն իրեն կարողանա ապահովել, կարողանա ունենալ տնտեսություն»,- Չինարիի ճանապարհին պատմեց «Սահման» հ/կ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը՝ ներկայացնելով ծրագրի մանրամասներ.

«Նախ՝ ինչու՞ որոշեցինք կառուցել հենց ջերմոցներ: Մենք արդեն երրորդ տարին է, ինչ աշխատում ենք այս շրջաններում և լավ փորձ ունենք ջերմոցների առումով: Առաջին ջերմոցը Տավուշում կառուցել ենք Բարեկամավան գյուղում: Այստեղ գյուղացիների հիմնական խնդիրն իրենց մշակովի հողերն են, քանի որ այդ հողերը կամ ականապատված են կամ շատ մոտ են սահմանին ու դիտարկվում են ադրբեջանցի դիրքապահների կողմից: Այնպես որ՝ ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ կարգավորելու համար մենք փորձում ենք փոխել տեղի տնտեսությունն ու մշակովի մեծ հողատարածքներից անցում կատարել ջերմոցային տնտեսությունների»,- պատմեց Ջորջ Տաբակյանը նորից ընդգծելով՝ այս ծրագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե գյուղացին ինքը ցանկանա աշխատել:

Ջերմոց ունենալու պայմանները բավականին պարզ են: Առաջին հերթին՝ պետք է ցանկություն, հետո՝ տնամերձ հարմար հողատարածք ու նոր տնտեսության ձևի նրբությունները սովորելու ու կիրառելու կամք:

«Ջերմոցն ընտանիքին հատկացվում է անհատույց: «Սահման» հ/կ-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, բայց մեր կարծիքով, մարդուն պետք չէ անվճար ինչ-որ բան տալ: Նա պետք է հասկանա, որ ներդրում ունի ու բացի իր ջերմոցի մեջ արված ներդրումները, ներդրում ունի նաև համայնքի զարգացման մեջ: Այնպես որ մեր պայմանները հետևյալն են: Ընտանիքին տրվում է ջերմոցը, սածիլները, անցկացվում է ուսուցում, այսինքն ամեն բան, որ մարդը նորմալ բերք ստանա: Իսկ գյուղացու կողմից ներդրումը լինում է այն, որ նախ օգնում է ջերմոցը կառուցելու ժամանակ՝ անում է փոքրիկ աշխատանքներ և, իհարկե, մեծագույն ներդրումը նրա աշխատանքն է, որ արվում է փետրվարից մինչև հոկտեմբեր բերքը ստանալու համար: Դրամական մասով՝ ջերմոց ունեցող ընտանիքները պարտավորվում են տարեկան 60 հազար դրամ վճարել համայնքի մանկապարտեզին: Սա սիմվոլիկ գումար է ու մի նպատակ ունի` համայնքը պիտի զգա, որ այս նոր ստեղծված տնտեսությունից ինքն էլ է օգտվում, ընդ որում, մի քանի ձևով, նախ՝ ստանում է էժան գնով լավ բանջարեղեն ու բացի այդ ինչ-որ գումարով օգտվում է նաև մանկապարտեզը: Ընդ որում, սա նաև շատ լավ  օրինակ է, որ կարող է վարակիչ լինել»,- ասաց Ջորջ Տաբակյանը:

Այսօրվա դրությամբ «Սահման» հ/կ-ն 16 ջերմոց է կառուցել Բերքաբեր գյուղում, 5-ը`Բարեկամավանում, 5-ը` Այգեձորում և ևս 6 նորակառույց ջերմոց` Չինարիում:

«Չինարիում մեր 5 ջերմոցների կառուցումը ֆինանսավորել է Հայ օգնության ֆոնդը` «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում: Եվս մեկ ջերմոց կառուցվել է «Զորակն» հիմնադրամի բարեկամների աջակցությամբ»,- բացատրեց Ջորջ Տաբակյանը:

«Իմ գյուղի համար սա շատ կարևոր նախաձեռնություն է»,- ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, երբ հետաքրքրվեցի ջերմոցների վերաբերյալ գյուղում եկած կարծիքներից.

«Տնտեսության նման տեսակի զարգացումը կարևոր է հատկապես սահմանին մոտ շրջաններում, քանի որ այստեղ գրեթե բոլորի հողատարածքները կրակի տակ են: Ինչ վերաբերում է գյուղացիներին` նրանք իսկապես շատ հույսեր են կապում նոր ջերմոցների հետ ու, եթե որոշ ժամանակ առաջ երբ դեռ չէին պատկերացնում ինչպես է այս ծրագիրն աշխատելու` հիմա, երբ ջերմոցներն արդեն իրենց բակերում են, շատ լավատեսական են տրամադրված ու անգամ ունենք ընտանիքներ, որոնք խնդրել են ծրագրի հաջորդ փուլերում իրենց էլ ընդգրկել»,- ասաց Սամվել Սաղոյանը: 

Չինարեցի Օֆիկ Ոսկանյանի 7 հոգուց կազմված ընտանիքը մեկն է նրանցից, ովքեր այսուհետ կփորձեն իրենց ջերմոցային տնտեսության մեջ.

«Ընտանիքում մայրս տարիքով է, հարսս` փոքրիկ երեխաներով է զբաղված և եկամտի կայուն աղբյուր մենք չունենք: Այս ջերմոցի հետ մեծ հույսեր ենք կապում: Մտածում ենք, եթե նախնական փուլում անգամ չկարողանանք վաճառել` գոնե մեր ընտանիքի կարիքները լիովին կբավարարենք»,- պատմեց տիկին Օֆիկը:

Նա լիովին համաձայն է իրեն առաջադրված պայմանների հետ, ասում է` շատ ուրախ է, որ կարող է ոչ միայն իր ընտանիքի հոգսը թեթևացնել, այլև` ինչ-որ կերպ օգնել համայնքի մանկապարտեզին:

Ինչ վերաբերում է վաճառքին` ստացված բերքի իրացմանը, Ջորջ Տաբակյանը ներկայացրեց նախորդ գյուղերից ունեցած փորձը.

«Իրականում իրացման հարցը բավական արագ է լուծվում: Հիմա այս շրջաններ բանջարեղենը գալիս է Արարատյան դաշտավայրից: Պատկերացրեք այդքան ճանապարհի ընթացքում ինչ գների է հասնում: Իսկ երբ գյուղում կլինի տեղական բանջարեղեն, այն կվաճառվի շատ ավելի ցածր գնով, հետևաբար` հեշտ կիրացվի: Բացի այդ, եթե օրինակ ավանդական հողագործության դեպքում գյուղացին միանգամից ստանում է 2 տոննա բերք, այս դեպքում նա բերքը ստանալու է մաս-մաս: Օրինակ ամեն օր միջինում կունենա 30 կգ լոլիկ, այն հեշտ կիրացվի ու ամնօրյա կանխիկ եկամուտ կապահովի»,- ասաց Ջորջ Տաբակյանը:

Նրա խոսքով` Չինարիում ջերմոցների համար ընտրվել է լոլիկը, քանի որ այն փորձված է ու լիովին արդարացրել է իրեն մյուս գյուղերում.
«Լոլիկի շատ որակյալ սածիլներ ունենք, որոնք գյուղ կբերենք փետրվարին: Այդ օրերին կմեկնարկի մեր ծրագրի ուսումնական մասը, որը երևի ամենակարևորներից է: Հատուկ մասնագետը ջերմոցատեր ընտանիքներին կներկայացնի այս գործի առանձնահատկությունները: Բացի այդ նա պարբերաբար կայցելի գյուղ ու կհետևի բերքի ստացման ողջ գործընթացին»,- ասաց «Սահման» հ/կ-ի համահիմնադիրը:

«Պոմիդորը լավ բան է, պոմիդորից կսկսենք»,- մեզ հետ զրույցում ասաց Չինարիի մյուս ջերմոցի սեփականատեր Սամվել Վանյանը` ավելացնելով.
«Դրանից հետո էլ այլ բաներ կփորձենք, տեսնենք ինչ է ստացվում: Գյուղացի մարդ ենք՝ մի բան հաստատ կստանանք»:

Սամվել Վանյանը ևս այն չինարեցիներից է, ում մշակովի հողի մեծ մասը հակառակորդի կրակի տակ է:

Ընդհանրապես, գյուղացիներից շատերն իրենք էլ գիտակցելով ստեղծված իրավիճակը, փորձում են ավանդական գյուղատնտեսության այլընտրանքներ փնտրել:

Չինարիի նորակառույց ջերմոցներից երրորդի սեփականատեր Տիգրան Վանյանը պատմեց, որ վերջին շրջանում որոշել էր` թեկուզ սեփական միջոցներով ջերմոց է կառուցելու.

«Հետո որ այս ծրագրով նման առաջարկ եղավ, շատ լավ ստացվեց: Հիմա էլ առանց հետ նայելու ես կարող եմ տարեկան այդ գումարը սիրով տրամադրել մեր մանկապարտեզին, քանի որ փաստացի գումարային ներդրում ջերմոցի կառուցման մեջ չունեցա»,- ասաց Տիգրան Վանյանը:

Նորակառույց ջերմոցից բացի Տիգրանը ունի նաև մի քանի մեղվի փեթակ, մշակում է իր հիմնական հողն ու անգամ տանը փորձում սունկ աճեցնել.

«Այս ընտանիքը մեր ծրագրի լավագույն օրինակներից է: Մենք միշտ փորձում ենք գյուղացուն բացատրել, որ երբեք չմնա գյուղատնտեսական մի ուղղության հույսով»,- ասաց Ջորջ Տաբակյանը` մանրամասնելով.

«Գյուղացին միշտ պիտի տարբեր մասերից ստանա իր եկամուտը: Օրինակ, եթե այդ տարի եղանակի պատճառով բերք չկա` իմանա, որ կունենա մեղր կամ` հակառակը: Այսպիսիով նա պատրաստ կլինի բնության բոլոր անակնըկալներին»:

Ու արդեն գալիք տարվա փետրվարին` հակադրվելով բնության այդ անակնկալներին ու հակառակորդի քմահաճությանը, Չինարիի նորակառույց ջերմոցներում արդեն կդրվեն առաջին սածիլները, դրանց հետ էլ`ոչ միայն 6 ընտանիքի, այլև` ամբողջ գյուղի հույսը:
Ջորջ Տաբակյանը համոզված է` այս գյուղում ևս ծրագիրը կհաջողվի ու 6 ընտանիքի օրինակը վարակիչ կդառնա.

«Այլ ճանապարհ չկա, կամ լավ է լինելու, կամ` շատ լավ»,- բոլոր ընտանիքներին ասում է Ջորջն ու ավելացնում.

«Քանի որ ունենք պատերազմական իրավիճակ ու քանի որ մոտ ապագայում մենք խաղաղություն չենք տեսնում՝ պետք է կարողանանք փոխել այստեղի տնտեսությունները: Մարդկանց բարեգործությամբ չես օգնի: Նրանց պիտի տաս պայմաններ աշխատելու ու  իրենց ապահովելու համար: Այնպես որ, քանի դեռ չենք կարող փոխել պատերազմական իրավիճակը, պիտի ունենանք այնպիսի տնտեսությունը, որը կաշխատի նաև այս պայմաններում»: 

ՀԳ. Չինարիի նոր ջերմոցների ծրագիրը իրականացվում է ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդի) աջակցությամբ`«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն իրականացնում է Սահման ՀԿ-ն:

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) 26/04/2024 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 26/04/2024 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին 26/04/2024 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 26/04/2024 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը 26/04/2024 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել 26/04/2024 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան 26/04/2024 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ 26/04/2024 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը 26/04/2024 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) 26/04/2024 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 26/04/2024 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը 26/04/2024 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ 26/04/2024 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը 26/04/2024 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ 26/04/2024 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է 26/04/2024 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ 26/04/2024 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ 26/04/2024 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է 26/04/2024 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել 26/04/2024 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր 26/04/2024 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 26/04/2024 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) 26/04/2024 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան 26/04/2024 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն 26/04/2024 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին 26/04/2024 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը 26/04/2024 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) 26/04/2024 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 26/04/2024 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան 26/04/2024 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված 26/04/2024 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար 26/04/2024 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին 26/04/2024 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը 26/04/2024 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել 26/04/2024 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» 26/04/2024 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը 26/04/2024 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը 26/04/2024 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին 26/04/2024 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան

Տվյալ բաժնի վերջին նյութերը