20/12/2014 16:14
«Կրթության նախարարությունը պատրաստ չէ բոլոր դպրոցների համար պատասխանատվություն կրել»
«Մարզային դպրոցներում չկան յուղալի կոռուպցիոն ռիսկեր: Այնպես չէ, որ նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներում կոռուպցիա չկա, բայց մարզերում էլ այդպես չէ, ինչպես բնութագրում եք»,- այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հարցին, թե ե՞րբ մարզային դպրոցները կանցնեն նախարարության վերահսյողության ներքո նախարարը արձագանքեց, որ եթե անգամ երկրի Նախագահը կամ վարչապետը նման հրաման տան, նախարարությունն այս պահին պատրաստ չէ նման մեծ պատասխանատվություն իր ուսերի վրա վերցնել:
«Կրթության նախարարությունը պատրաստ չէ բոլոր դպրոցների համար պատասխանատվություն կրել: Առանց այդ էլ եռակի աճել է մեր ենթակայության տակ գտնվող հիմնարկների թիվը: Մենք չունենք այդպիսի կազմակեպական կարողություն, որպեսզի բոլոր դպրեցները վերցնենք մեզ վրա»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` ժամանակն է ստեղծել լուսավորության նախարություն, որը կմիավորի բոլոր դպրոցները: «Միասնական քաղաքականություն մշակողը ԿԳ նախարարությունն է, բայց մենք չենք կարող մարսել բոլոր կոլկետիվները»,- ասաց նա` նկատելով, որ մի քանի տարի առաջ մարզային դպրոցներն այլ պատկեր ունեին, իսկ հիմա` այլ:
«Բազմաթիվ կարդային փոփոխությունները, որոնք տեղի ունեցան մարզպետարաններում, ի դեմս` մարզպետների, այսօր ունենք արդեն դրական արդյունք»,- ասաց Ա. Աշոտյանը: