20/12/2014 16:35
ԿԳ նախարար. Մասնագիտությամբ չաշխատող երիտասարդների թիվը, ցավոք, բարձր է
«Մասնագիտությամբ աշխատելու մեջ ես չեմ տեսնում երջանկություն, իսկ չախատելու մեջ` ողբերգություն: Մարդն աշխատում է այն գործով, որն իրեն հոգեհարազատ է»,- այսօ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ խնդիր է ընդհանրապես աշխատանք չունենալը:
«Այո, ցավոք սրտի, բարձր է այն երիտասարդների թիվը, ովքեր մասնագիտությամբ չեն աշխատում, բայց այսօր կարևորն աշխատանք ունենալն է: Չեմ ուզում սփոփել ինձ և ձեզ, բայց այս խնդիրը կա գրեթե բոլոր եվրոպական երկրներում: Այո, տնտեսության զարգացումն ապահովելու է նոր աշխատատեղերի ստեծում, բայց անգամ այս դեպքում հնարավոր չի լինի, որ բոլորը աշխատեն իրենց մասնագիտությամբ»,- ասաց Արմեն Աշոտյանը` նկատելով, որ հենց այս խնդրի պատճառով է, որ թափուր աշխատատեղերը չեն համալրվում նոր կադրերով:
«Աշխատաշուկան գերհագեցած է, կառույցները` շատ: Մենք էլ մեր հերթին ենք քայլեր ձեռնարկում խնդիրը լուծելու համար: Պետպատվերի տեղերն են փորձում ավելացնել, մասնավորի հետ ենք փորձում համագործակցել, բայց այստեղ հոգեբանական խնդիր կա»,- նկատեց նախարարը:
Նրա խոսքով` այսօր կան տնտեսական խնդիրներ` գործազրկություն և այլն, բայց մյուս կողմից ունենք աշխատեատեղեր, որոնք թափուր են մնում: