Արամայիս Գրիգորյան. Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է կարողանանք պատասխանատու կերպով վերաբերվել հարցերին

23/12/2014 18:11

Արամայիս Գրիգորյան. Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է կարողանանք պատասխանատու կերպով վերաբերվել հարցերին


Aysor.am-ը ամփոփում է տարին: Յուրաքանչյուր ոլորտի տարեկան ամփոփումը՝ նախարարի հետ: Այսօր բնապահպանական խնդրիների, ինչպես նաև 2015 թվականի համար նախատեսվող ծրագրերի մասին զրուցել ենք ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ:

-Ավարտում ենք տարին: Կարճ ժամանակ է՝ աշխատում եք նախարարի պաշտոնում: Որքանո՞վ հասցրեցիք ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին:

-Արդեն շուրջ 8 ամիս է, ինչ այս ոլորտում եմ: Այս ամիսների ընթացքում հասցրել եմ լինել բնապահպանական խնդիրներ ունեցող գրեթե բոլոր մարզերում, նախարարության ենթակայության ներքո գործող մարզային կառույցներում: Ի սկզբանե, ինքս իմ առջև յուրաքանչյուր խնդրին տեղում հանգամանալից ծանոթանալու, ապա միայն որոշումներ կայացնելու և արդյունավետ լուծումներ գտնելու խնդիր եմ դրել:

-Ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունենք այս տարի ոլորտում: Ի՞նչ ծրագրեր կան, որոնք չհասցրեցիք իրականացնել 2014 թվականին, և որոնք նախատեսել եք իրականացնել հաջորդ տարի:

-Բացթողումը, կարծում եմ, ճիշտ որակում չէ. ոլորտում ունենք տարբեր խնդիրներ, որոնց փորձում ենք լուծում տալ` ըստ առաջնահերթության: Վերջին շրջանի կարևորագույն խնդիրը ոլորտում Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայողության անհրաժեշտությունն էր, որն առաջ էր եկել ստորերկրյա խորքային ջրերի` նախատեսվածից ավելի օգտագործման հետևանքով: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հենց այս ոլորտում էլ արձանագրել ենք տարվա ձեռքբերումը, քանի որ տարվա ընթացքում մեզ հաջողվել է  լուծարել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի բերել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ: Հիշեցնեմ, որ սույն թվականի հուլիսի 16-ին ԲՆ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն ամենօրյա դաշտային աշխատանքների արդյունքում կարողացավ խնայել քաղցրահամ խմելու ջրի մեր ունիկալ շտեմարանը:
 

-Պարոն նախարար, Սևանա լճի մակարդակն այս տարի բավականին  նվազել է նախորդ տարվա համեմատ`  մոտ 5 սմ-ով: Թեև բազմիցս են մասնագետները ահազանգել, բայց Սևանն այսօր էլ շարունակում է խնդիր մնալ: Այս ուղղությամբ ի՞նչ քայլեր են մշակվել:

- Տարվա ընթացքում Սևանա լճից լրացուցիչ ծավալով ջրի բացթողումն իր օբյեկտիվ պատճառներն ուներ`  կապված տարվա սակավաջրության և ոռոգման խնդիր լուծելու հետ:  Հուսադրող է այն, որ 2001 թվականից  Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների՝  2001թ. մինչև 2014թ. ավարտը լճի մակարդակի բարձրացման տեմպերի թիրախային հաշվարկային ցուցանիշը պետք է   կազմեր 2.81 մ (տարեկան 21.6սմ): Այսօրվա իրավիճակով լճի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89 մ-ով գերազանցում է օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման  տեմպի ցուցանիշը: Ասեմ, որ Արփա-Սևան ջրատարի վերանորոգումն առաջիկայում մեզ թույլ կտա առավել մեծ ծավալի ջուր տեղափոխել Սևանա լիճ:

-Նախարարությունը նոր որոշում ընդունեց, ըստ որի՝ այս շրջանում արգելվում էր ձկնորսությունը Սևանում: Ու թեև այս առումով հնչեցին և՛ բացասական, և՛ դրական կարծիքներ, բայց ձկնապաշարների ավելացումը հատուկ մարտավարություն է պահանջում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ազդեցություն կունենա նոր մարտավարությունը Սևանում ձկնապաշարների ավելացման վրա: Արդյո՞ք նման որոշումը կկանխի՞ ձկնագողությունը:

- 2014թ. նոյեմբերին պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200,0 հազ.հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166,7 հազ. հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ: Սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի 27.11.2014թ. N 361-Ա հրամանով 2014 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը ժամանակավորապես դադարեցվել է Սևանա լճում և լիճ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Կազմակերպվել են շրջիկ հսկողություն և ստուգայցեր Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում հրամանի կատարումն ապահովելու նպատակով: Ներկայումս մշակվում են նախագծեր իշխանի պաշարների բնական վերարտադրությունը Սևանա լիճ թափվող գետերով կազմակերպելու նպատակով: Ինչ վերաբերում է որսագողության խնդրին, ապա ասեմ, որ միայն հսկողության խստացմամբ հարցը չի լուծվում, անհրաժեշտ է որ մարդիկ էլ հասկանան, որ այս շրջանում պետք է դադարեցնել որսը ապագայում ձկնային հարուստ պաշար ունենալու նպատակով: Թե լիճը, թե ձուկը բոլորինս է, մեր ազգային հարստությունն է, և յուրաքանչյուրս մեր տեղում պետք է կարողանանք պատասխանատու կերպով վերաբերվել հարցին:

Ընդհանուր առմամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանա լճում սիգի վտառի գլխաքանակը նախորդ տարվա համեմատ կայունացել է: Կայունացել են նաև խեցգետնի և կարաս ձկնատեսակի գլխաքանակները: Սևանա լճում էնդեմիկ, անհետացող տեսակների` հատկապես իշխանի վերջին տարիներին կանոնավոր կերպով իրականացվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լճում դրանց պոպուլյացիան ավելացել է:
    
-Բնապահպանական լուրջ խնդիր է նաև հանքարդյուանբերությունը: Այս ուղղությամբ նախարարությունը ի՞նչ մարտավարություն է վարում: Որո՞նք են այն հիմնական մեխանիզմները, որով նախարարությունը փորձում է լուծել ոլորտում առկա խնդիրները:

-Այո հանքարդյունաբերության ոլորտում ևս բազմաթիվ են անելիքներն ու խնդիրները: Հաճախ տարբեր անհատներ կամ ՀԿ-ներ դեմ են արտահայտվում հանքերի շահագործմանը մեր երկրում, սակայն բարձր գնահատելով մեր երկրի բնապահպանությամբ մտահոգվող բոլոր ՀԿ-ներին և անհատներին, ես պետք է ասեմ, որ մենք զարգացող երկիր ենք, ունենք տնտեսության զարգացման խնդիր և պետք է խրախուսենք մեր երկրի տարբեր ոլորտներում կատարվող ներդրումները, այդ թվում և հանքարդյունաբերության: Այլ հարց է, որ մենք պետք է կարողանանք արդյունավետ վերահսկողություն իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում, պահանջել պատասխանատու գործունեություն և ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարում: Աշխատանքային այցերով եղել եմ Լոռու և Սյունիքի մարզերի մետաղական օգտակար հանածոների հանքավայրերում, տեղում ծանոթացել դրանց շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներին, որից հետո հանքավայրերը շահագործող կազմակերպություններին հանձնարարական¬ներ են տրվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների կատարման ընթացքի կանոնակարգման վերաբերյալ:
Արդյունքում` այս տարի նշանակալից ձեռքբերումներ են գրանցվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթաց¬քում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնք¬ների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարումների համալրման հարցում: Միայն 2014թ.-ի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացվել է 441.6 մլն.դրամ, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադի¬տարկումների կատարման համար հատկացվել է 39.մլն.դրամ: Նշեմ, որ 2004-2014թթ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակված է եղել շուրջ 432 մլն. դրամ գումար:

-Բոլորովին վերջերս հանդիպում եք ունեցել Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լինչի հետ: Քննարկել եք նաև էկոտուրիզմի զարգացման  վերաբերյալ հարցեր: Այս առումով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռքբերվել և ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը:

- Հայաստանն իր առանձնահատուկ բնությամբ և կենդանատեսակներով իրոք շատ դիտարժան երկիր է, և մենք խնդիր ենք դրել մեր առջև բնության հատուկ պահպանվող տարածքներում զարգացնել էկոտուրիզմը: Այդ նպատակով բանակցում և համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Ազգային պարկերում կառուցվում կամ համալրվում են այցելուների կենտրոնները, մշակվում են նոր երթուղիներ:

-Առջևում Ամանորն է, ո՞րն է ձեր ամանորյա բարեմաղթանքը

-Շնորհավորում եմ մեր ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ: Ցանկանում, որ գալիք տարում մեր պետությունը  լինի ավելի հզոր ու կայուն, տարին լինի խաղաղության և բարեկեցության տարի յուրաքանչյուր հայի համար:

-Կարծիք կա, որ առաջիկայում նախատեսվում է միացնել բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունները: Որքանո՞վ է իրատեսական դրա հավանականությունը և անհրաժեշտությունը:

-Նախարարությունների միավորումը կառավարության որոշելու հարցն է:
 

 

Հեղինակ՝ Արմինե Եփրեմյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Տվյալ բաժնի վերջին նյութերը