23/12/2014 20:30
«Բարև Երևանի» հաղթանակը
Երևանի ավագանու նիստերը այսուհետ կհեռարձակվեն առցանց` Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից :
Նշենք, որ նման որոշում կայացվել է այսօրվա ` ավագանու տարեվերջյան նիստում:
Հիշեցնենք, նման պահանջով մշտապես հանդես է եկել ավագանու «Բարև Երևան» դաշինքը, որը պնդում էր, որ Երևանի ավագանու նիստերը պետք է ուղիղ հեռարձակվեն, որպեսզի հասարակությունը տեսնի, թե որ ուժը ինչպես է աշխատում: