23/12/2014 20:59
Արթուր Բեսթը Հայաստանում է
Հայկական արմատներ ունեցող երիտասարդ, տաղանդավոր և ճանաչված երգիչ Արթուր Բեսթը Հայաստանում է:
Yerevannews.am-ը հարցազրույց ունեցավ սիրված երգչի հետ տարբեր թեմաների շուրջ:
Սկսել եմ երգել մանուկ հասակից, որովհետև ծնվել և մեծացել եմ երաժիշտների ընտանիքում: Ծնողներս երկուսն էլ երգիչներ են և հիանալի ձայն ունեն: Նրանց շնորհքը փոխանցվել է ինձ: Ամենակարևոր բանը, որ սովորեցրել են ինձ ծնողներս հոգով երգելն է: Այդ խորհուրդն օգնել է ինձ դառնալ և լինել այնպիսի երգիչ, ինչպիսին կամ: 9-րդ դասարանում առաջին անգամ ելույթ ունեցա բեմում պրոֆեսիոնալ նախագծում հայրիկիս և եղբորս հետ:
Հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք շարունակել իր կարիերան Հայաստանում, Արթուր Բեսթը հետևյալ պատասխանը տվեց:
Դա իմ ցավոտ կողմն է, քանի որ Հայաստանում երաժշտական շրջանակը շատ նեղ է: Հատկապես երիտասարդությանը խեղդում են թեթև, ռաբիս երաժշտությամբ: Բացակայում կամ շատ քիչ է ինտելեկտուալ երաժշտությունը: Այն երաժշտությունը, որը կրթում, դաստիարակում և իմաստ է պարունակում: Այս ամենը հասկանալով, ես պրինցիպիալ դադարել եմ «6-8» կոչված երգեր երգելը: Դրանով, իհարկե, երգիչը գումար է վաստակում, բայց շատ սխալ է, երբ այդ երաժշտութունը դուրս է գալիս ռեստորանի պատերից:
Արթուր Բեսթը նշեց նաև, որ արտաքին տվյալներն անչափ կարևոր են արտիստի համար: Արտիստն առաջին հերթին իր արտաքինով, իր էներգետիկայով և իր շարմով պետք է տարբերվի ամբոխից: Որպես վառ օրինակ շեշտեց իր մտերիմ ընկեր Եվա Ռիվասի անունը:
-Այ, Եվա Ռիվասն իսկական արտիստ է: Շքեղ արտաքին ունի, լի է բացառիկ էներգիայով և, գումարած դրան, նաև հիանալի երգում է: Եվային չի կարելի չնկատել որտեղ էլ, որ նա լինի: Հենց ադպիսին էլ պետք է լինի իսկական արտիստը:
Արթուր Բեսթը խոսեց նաև «Ռուսաստանի ձայնը» և «Հայաստանի ձայնը» նախագծերի տարբերության մասին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: