23/12/2014 19:54
2015 թվականին պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. հրեշտակապետ
Մաղթում եմ, որ 2015 թվականը բոլորիս համար լինի ձեռքբերումների, ինչպես նաև առատ տարի, լինենք առողջ ու երջանիկ: Aysor.am-ի հետ զրույցում շնորհավորելով բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը ասաց ՀՀ ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը:
Հրաշտակապետն հավելեց, որ հաջորդ տարի թեև ինքը առանձնակի հույսեր ու սպասելիքներ չունի, սակայն պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ ազգը լավ ու անհոգ ապրի:
«Հաջորդ տարին պետք է լինի հաջողություններով լի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաղթահարի բոլոր դժվարությունները՝ բացառապես փոխադարձ հարգանքի ներքո»,- ասաց նա:
Հրամանատարն հատուկ ընդգծեց նաև, որ հաջորդ տարին առանձնակի նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար: 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցը, որը պետք է կարևորվի առանձնակի նշանակությամբ: «Հայոց ցեղասպանությունը պետք է ընդունվի ու ճանաչվի բոլորի կողմից: Ուզում եմ, որ մենք կարողանանք հետ վերադարձնել մեր պապենական սուրբ հողերը»,- ասաց նա:
Հրամանատարը գալիք տարում մաղթում է խախաղություն, տոկունություն, ուժ և եռանդ. «Շնորհավորում եմ նաև մեր երիտասարդներին և հատկապես՝ զինվորներին, ովքեր սահմանում կանգնած հայրենիքն են պաշտպանում: Ուզում եմ, որ նրանք լինեն միշտ զգոն, ուշադիր և անվերապահորեն ծառայեն հայրենիքին: Համզգեստ կրելը պատիվ է բերում յուրաքնաչյուրիս»,- ամփոփեց իր միտքը հրեշտակապետը: