23/12/2014 21:20
Զինվորի օրագիր. Առաջին անգամ դիրքեր բարձրացանք 3 օր շուտ՝ տագնապով
Aysor.am-ը ներկայացնում է դիրքապահ զինվորի օրագրի նոր հատվածը:
***
Զինվորի օրագիր
Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս
Մաս 9
Վաղուց չեմ գրել: Շատ բան ա հավաքվել:
Մի ամիս սերժանտական դասերի էի: Լավ անցավ, ու ամենահետաքրքիրը` մի ամիս ուրիշ զորամասում ծառայելն էր:
Նոր ծանոթներ, դասեր, քննություններ:
Մի խոսոքվ` մի ամսից հետ եկանք մեր մոտ ու սկսվեցին պերեվոդները:
Սահմանապահ զ/մ-ում ամենացավոտ պահերից մեկը հենց պերեվոդներն են :), որովհետև կարող ա դու ու ընկերներդ հակառակ պերեսմենկեք ընկնեք ու էլ չտեսնեք իրար ծառայության ընթացքում:
Իմ դեպքում տենց էլ եղավ:
Երկու մոտ ընկերներս ընկան 4-րդ գումարտակ, ինձ տարան 3-րդ:
Բայց էդ երկար չտևեց :)
Չէի ուզում ծառայեի իմ չսիրած գումարտակում: Արդյունքում վիճեցի բոլորի հետ ու որոշեցին ինձ հանել իրենց շարքերից: Տենց թափառականի նման 2 օր էլ կառանծինում մնացի` ամեն օր տարբեր տեղերում քնելով, մինչև նորից պերեվոդները սկսվեցին:
Մեզ մի քանի հոգով տարան պլաց, որտեղ 2-րդ գումարտակն էր:
Հրաձգային վաշտերի սերժանտներ առանձնացնելուց հետո անցան մասնագիտականներին, այսինքն` մեզ:
ԱԳՍ-չիկներից մնացել էինք ես ու մի տղա:
Զամպալիտը մոտեցավ ու հարցրեց` ո՞վ ա ուզում գա 2-րդ գումարտակ: Երկուսս էլ ուզեցինք:
Ու այ տեղ եղավ ամենաանսպասելին` զամպալիտը խնդիրը լուծելու տարբերակ առաջարկեց` «չինգաչունգ» մեկից :)
Ես, որ ամբողջ կյանքում էդ հարցում բախտ չեմ ունեցել, չգիտեմ էլ ոնց հաղթեցի ու գնացի փառապանձ 2-րդ գումարտակ` որպես ջոկերից մեկի հրամանատար:
Երկու խոսք մեր բատալիոնի մասին` ունենք գյումրեցի շատ ուրախ, հումորով ու քֆուրչի կամբատ: Ինքը զորքին շատ լավ ա նայում: Ունենք ծառայությունը շատ սիրող զամպալիտ, բարի ու էլի քֆուրչի զամպածեխ, նորանշանակ շտաբի պետ:
Թարս էր, բայց առաջին պերեսմենկես համընկավ ուսումնական փուլի բացման հետ ու դիրքեր բարձրացանք նախատեսվածից 3 օր շուտ` տագնապով :)
Հիշում եմ` էդ երկու գիշերվա ընթացքում քնել եմ երևի մի 5-6 ժամ ու եղել մոտ 4 մարտական դիրքում:
Ինժեներական աշխատանքներ էինք անում` հող, փոշի, ձեռքներիս մազոլներ, չքնած, հոգնած անձնակազմ, աշխատանքներ` հաճախ դիտարկվող տեղամասերում: Ու տենց :)
Հիմա էլ առաջին օրն ա որ ստեղ եմ (չեմ ասի որտեղ ;) ), գիշերվա մեկն ա, կապի եմ նստած ու լամպի լույսով գրում եմ օրագիրս...
Շարունակելի…
ՀԳ. Հեղինակի, ինչպես նաև հրապարակված այլ անուններ` փոխված են:
Օրագրի նախորդ մասերը՝ Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին
Զինվորի օրագիր. Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք
Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...
Զինվորի օրագիր. Բանակում անհնար ա գցել մի բան, ինչին մորդ մատերն են կպել
Զինվորի օրագիր. 20-ամյակիս նվերները՝ ծափեր ճաշարանի դիմաց ու մի հատ կոնֆետ
Զինվորի օրագիր. Բանակային ընկերության մասին՝ նուրբ հարց ա
Զինվորի օրագիր. Սիրտս դմփաց, մատս զգույշ դրեցի ձգանին ու գը՜մփ...