23/12/2014 20:04
«System Of A Down» խումբը ապրիլի 24-ին ընդառաջ տեսանյութ է հրապարակել
«System Of A Down» խումբը հրապարակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով համաշխարհային իր շրջագայության ժամանակացույցը:
Զոհերի հիշատակի ոգեկոչման համերգների մեկնարկը կտրվի ապրիլի 6-ին Լոս Անջելեսում, ապրիլի 10-ին կշարունակվի Լոնդոնում, ապրիլի 13-ին՝ Քյոլնում, 16-ին՝ Բրյուսելում, 17-ին՝ Ամստերդամում, 20-ին՝ Մոսկվայում, և ապրիլի 23-ին կավարտվի Երևանի Հանրապետության հրապարակում:
Տեսանյութում խմբի հայազգի չորս անդամները պատմում են, որ Ցեղասպանությունն անցել է իրենց բոլորի ընտանիքներով: Սերժ Թանկյանն ասում է, որ այս ակցիայի նպատակը արդար դատի պահանջն է: