26/12/2014 15:24
ՀՀ ՊՆ խորհրդականը Մոսկվայում մասնակցում ՀԱՊԿ խորհրդի նիստին
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից ստացված հրավերի համաձայն` այսօր Մոսկվայում կայանալիք «Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը բազմաբևեռ աշխարհի պայմաններում և ժամանակակից փուլում հավանական դաշնակիցները» խորագրով ՀԱՊԿ գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստին կմասնակցի ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից: