Առանց փողկապ. Արմեն Աշոտյանն ամփոփում է անցնող տարին Aysor.am-ի հետ

26/12/2014 14:02

Առանց փողկապ. Արմեն Աշոտյանն ամփոփում է անցնող տարին Aysor.am-ի հետ


ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը միշտ բոլորիս աչքի առաջ է ու ուշադրության կենտրոնում` Facebook-ում աննախադեպ ակտիվությունն է մեղավոր: Հենց այդ ակտիվությունն է, որ գրեթե հարցեր չի թողնում աշխատանքի հետ կապված ու որոշակիորեն բաց է մնում մասնավոր կյանքը: Վերջինիս էլ Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի Կրթության և գիտության հիպերակտիվ նախարար Արմեն Աշոտյանը:

-Պարոն Աշոտյան, շատ ակտիվ եք facebook-ում, վերջերս էլ գրանցվեցիք Instagram-ում: Հանրության հետ շփումներում եզակի նախարարներից եք, որ փորձում եք ակտիվ լինել: Ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը,  չէ՞ որ հատկապես իշխանության ներսում ոչ բոլոր գործիչներն են նման մոտեցումներով առաջնորդվում:

-Շատ բնական եմ համարում, որ քաղաքացիները, անկախ նրանից, որ զբաղվում են քաղաքականությամբ թե ոչ, օգտվում են  ժամանակակից տեխնոլոգիաներից: Ես facebook-ում եմ 2010թ-ից, գնալով ավելի մեծ լսարան է ինձնով հետաքրքրված` այսօր 5 հազար ընկեր և 32 հազար հետևորդ ունեմ,Նազենի Հովհաննիսյանից հետո ամենամեծ լսարանն է facebook-ում… ես էլ եմ հետևում Նազենիին ու հասկանում եմ, թե ինչու են հետևում Նազենիին (խորհրդավոր ժպտում է- Լ.Խ.), բայց ուրախ եմ, որ հետևում են նաև ինձ: Ակնհայտ է, որ այդ հարթակը, որքան էլ անձնական տարածք է, նաև հրաշալի հնարավորություն է հասարակության հետ հետադարձ կապ պահելու, քննարկելու ոլորտում առկա խնդիրները, առաջարկություններ ստանալու: Կարող եմ ասել, որ շնորհիվ իմ անմիջական կապի քաղաքացիների հետ, հարյուրավոր հարցեր են լուծվել` և անձնական, և համակարգային, շտկվել են բազմաթիվ ապօրինություններ, ստացել ենք ահազանգեր, որոնց տվել են ընթացք և դրանք լուծվում են….

Իհարկե, այդ տարածքն ինձ համար նաև անձնական է` այն առումով, որ ես շփվում եմ ինձ մտերիմ հին և ձեռք եմ բերում մտերիմ նոր մարդկանց հետ կապեր: Կարծում եմ, որ քաղաքական տեսակետից ելնելով մի քանի տարի հետո պետք կլինի զարմանալ ոչ թե քաղաքական գործիչների facebook-ում ակտիվ լինելու, այլ՝ ակտիվ չլինելու վրա: Այդպիսին է տեղեկատվական դարը ու բազմաթիվ գործիչներ, համաշխարհային քաղաքականության մասշտաբով ակտիվ օգտվում են տեղեկատվական նոր միջավայրից` Twitter, Instagram, Facebook. Տեսնում են Հռոմի պապին, ԱՄՆ նախագահին, մյուսներին, արտաքին քաղաքականության իմաստով տարբեր անդրանիկ հայտարարություններ հենց այդ տիրույթում են հրապարակվում: Սա աշխարհն ընդունել է, որպես արագ շփվելու, արագ տեղեկատվություն տարածելու և ստանալու գործիք ու Հայաստանն էլ բացառություն չէ: Ուրախ եմ, որ այս գործի առաջամարտիկներից մեկն եմ:

-Կա ինչ-որ բան, որ նախարար Աշոտյանը Facebook-ում չի հրապարակի երբեք:

-Այո` վիրավորանք, անձնական տեղեկատվություն այլոց մասին, այն ամենը, ինչ որպես մարդ Աշոտյանը չի անի և չի ուզենա, որ իր հանդեպ անեն,  չի լինի նաև իմ Facebook-յան էջում: Այստեղ էլ անպայման պետք է գործեն բարոյականության գրված և չգրված բազմաթիվ կանոններ: Մարդն ինչպիսին է կյանքում, այնպիսին է նաև Facebook-ում, որն ընդամենը տեղ է, հարթակ է, որը չի գերազանցում քեզ, ոչ էլ հավելյալ արտոնություններ է տալիս: Եվ պետք է հստակ հասկանալ, որ այդտեղ նույնպես դու պատասխանատու ես քո տարածած տեղեկատվության, գրառումների, քո կարծիքների համար, նա չի սարքում մարդուն ավելի լավը կամ ավելի վատը, դա ընդամենը արտահայտվելու այլ տեղ է, որտեղ պատասխանատվությունը միշտ պետք է խոսքի ազատության հետ միասին զուգորդված լինի:

-Ձեզ ավելի շատ ընկալում են իբրև քաղաքական գործիչ, քան՝ Կրթության և գիտության նախարար…

-Շատ ուրախ եմ, որ այդպիսին է իմ ընկալում, որովհետև` ա) խորապես համոզված եմ, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է անկախ ոլորտից, բ) խորապես համոզված եմ, որ ընդհանուր քաղաքականությունը իր ճակատագրական ազդեցությունն ունի ցանկացած ճյուղային քաղաքականության վրա, և դա նույնպես տեսանելի է և, վերջապես, ես հավերժ չեմ Կրթության նախարարի պաշտոնում, բայց շատ ավելի երկար եմ պատրաստվում մնալ Հայաստանի քաղաքական դաշտում: Մի բան էլ` ես չունեմ ոլորտում մասնավոր հետաքրքրություններ, մասնավոր շահեր և չունեմ սուբյեկտիվ նախընտրություններ` ելնելով ինչ-ինչ անձնական խնդիրներից: Ինձ համարում եմ որոշում կայացնող, կառավարիչ, որից կախված է որոշումների ընդունումը, բայց տեսակետները, հատկապես մասնագիտական, անպայման պետք է համադրել որոշումները կայացնելուց առաջ:

Այնպես է ստացվել, որ լինելով 6-րդ տարին Կրթության նախարար, առանց ավելորդ համեստության պետք է ասեմ, որ շատ քիչ մասնագիտական շրջանակ կա, որ ամբողջությամբ պատկերացնում  է կրթության ոլորտի խնդիրները, հատկապես խորքային խնդիրները, քան ձեր խոնարհ ծառան է: Այդպես է ստացվել, որովհետև ես աշխատում եմ հսկայական աշխատակազմի հետ, ի պաշտոնե տնօրինում եմ բազմաթիվ տեղեկատվության, փաստաթղթերի, թվերի, վիճակագրության և օբյեկտիվորեն այսօր համարում եմ, որ կրթության համակարգին լիարժեք տիրապետում եմ` լինելով քաղաքական գործիչ:

-Ձեր կարծիքով` անցած վեցը տարիների ընթացքում Ձեր ընդդիմախոսների թիվն ավելացե՞լ է:

-Միանշանակ պակասել է: Իմ ընդդիմախոսների մի զգալի բանակը քաղաքական նկատառումներով են ընդդիմախոսներ, որովհետև կրթական բնագավառում ամենավառ տեղը տեսնելու, որ ես ճիշտ եմ, Ազգային ժողովն է: Տեսեք` տասնյակ կրթական նախաձեռնություններով ենք հանդես եկել, օրենքներով, նոր առաջարկություններով ու տեսեք, թե ինչ պասիվ են քաղաքական ընդդիմախոսները, երբ խոսքը ոլորտային հարցերի մասին է: Նրանք շատ ավելի պասիվ են այդժամ, քան քաղաքական հարթության մեջ ինձ հակադարձելու  իրենց փորձերը: Սա նշանակում է, որ մենք կոնսենսուսային քաղաքականություն ենք վարում ու անգամ եթե որոշ մարդկանց ձեռքերը չեն գնում կողմ քվեարկել բացահայտ դրական օրենքներին, ինչպիսին էին, օրինակ, ուսանողների սոցիալական փաթեթը, ներառական կրթության մասին օրենքը, մասնագիտական կրթության բնագավառին վերաբերող օրենքը և բազմաթիվ այլ լավ օրենքներ, որոնք կյանքի են կոչվում ու բարելավում են մեր աշակերտների, ուսանողների կյանքը, դրանք բոլորը մնացին տվյալ քաղաքական թիմերի նեղմիտ մոտեցումների պատճառով առանց «կողմ» քվեարկումների: Բայց միևնույն է անցան: Այսինքն` Ազգային ժողովը, որպես քաղաքական թիվ մեկ բեմահարթակ, լավագույն վայրն է հասկանալու, որ կրթության քաղաքականությունը շատ ավելի ընկալելի է և կամ էլ չեն հերիքում ընդդիմախոսների պրոֆեսիոնալ ունակությունները, որպեսզի ապահովեն նույնքան ուժգին հակադարձում, որքան  փորձում են անել քաղաքական ասպարեզում:

-Ազգային ժողովի, քաղաքական այլ հարթակների  Ձեր ընդդիմախոսների հետ մտերիմ հարաբերություններ ունե՞ք առօրյա կյանքում: Ունե՞ք ընկերներ նրանց շարքում:

-Շատ մտերիմ, իրական ընկերներ չունեմ իրենց շարքում, ունեմ մտերիմ մարդիկ, որոնց հետ, այո, շատ լավ շփվում եմ, ինչ-որ իմաստով նաև ընկերություն եմ անում, բայց մենք բնականաբար ընկերներ չենք: Շատ քիչ մարդ կա քաղաքական դաշտում, չկա այդպիսի մարդ քաղաքական դաշտում, ում նկատմամբ ես ունեմ կանխակալ վատ մոտեցում….

-Անգամ, եթե քաղաքական հարթակում անձնական վիրավորանք ու այլ ոչ կոռեկտ մեթոդներ են կիրառո՞ւմ:

-Ա՜յ, բացի այդ դեպքերից, որտեղ կա անձնական վիրավորանք իմ, իմ կուսակցության և իմ ղեկավարի հասցեին, իմ հայրենիքի հասցեին: Կան բաներ, որ ես չեմ կարող հանդուրժել որպես անհատ և թիմային մարդ և, բնականաբար, այդ դեպքում գործում է հակադարձության սկզբունքը և գործում է ամբողջ ուժով: Այսինքն, եթե հիշեք իմ քաղաքական գործունեությունը, ես երբևէ նախաձեռնող չեմ եղել տվյալ տիպի, ոճի քաղաքական ցածրորակ քննարկումների, մենք միշտ ստիպված հակադարձել ենք: Ուրիշ բան է, որ իմ հակադարձումները շատ ավելի տպավորիչ են եղել ու ավելի հնչեղ և մարդիկ մոռանում են երբեմն, թե որտեղից է ծագել այս կամ այն վեճը:

-Անցնող տարում նույնպես մամուլը Ձեզ բազմաթիվ անգամներ պաշտոնանկ է արել, չե՞ք հոգնել:

-Չկա տարի, որի ընթացքում իմ պաշտոնանկության մասին ակտիվ խոսակցություններ չլինեն: Հաշվի առնելով, որ ես արդեն ամենաերկարակյաց Կրթության և գիտության նախարարն եմ Հայաստանի նորագույն պատմության մեջ և երևի թե պետք է փորձել հակադարձ կապ գտնել դա մեջ….սա որպես կես կատակ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ես միշտ պատրաստ եմ պաշտոնանկության այն առումով, որ մի կողմից շատ սիրում եմ այն գործը, որով  զբաղվում եմ, մյուս կողմից ինձ համարում եմ թիմային մարդ և կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի իմ թիմը: Եվ երրորդը` կարծում եմ, որ ցանկացած էջ պետք է պատրաստ լինես շրջելու` նոր էջ բացելու ակնկալիքով: Ուստի Աշոտյանը մնում է Արմեն Աշոտյան, մնալու եմ որպես այդպիսին` անկախ նրանից կունենամ պաշտոն, թե չեմ ունենա և կլինի այն կառավարությունում, թե որևէ այլ տեղ: Իմ մարդկային հատկությունները փորձում եմ դրա հետ չկապել:

-Որքանո՞վ կպակասի Ձեր ընկերների թիվը, երբ այլևս նախարար Աշոտյան չեք լինի:

-Կտրուկ կնվազի շփման շրջանակը, մուտքային զանգերի թիվը, որովհետև զանգերի մի զգալի մասը պայմանավորված են իմ գործունեությամբ: Բնականաբար կլինի ավելի խախանդ, հանգիստ, նյարդահոգեբանական վիճակ և ավելի շատ ժամանակ աշխատելու սեփական ունակությունները զարգացնելու վրա: Այս վեց տարիների ընթացքում, ցավոք, ես այն ծավալով ինձանով չեմ զբաղվել… շատ ավելի շատ եմ զբաղվել, քան բազմաթիվ այլ մարդիկ, երևի իմ ընդդիմախոսներից էլ, բայց ոչ այն ծավալով, որ կցանկանայի: Օրինակ, այդպես էլ սառեցրեցի իմ դոկտորական աշխատանքը, որը դեռևս 2007թ-ից էի սկսել, սառեցրեցի նոր օտար լեզու սովորելու իմ ցանկությունը:

-Ո՞րն է:

-Չորրորդ օտար լեզուն, որ  ուզում եմ սովորել իսպաներենն է, բայց դեռ մնացել է , հուսամ դրա  ժամանակը կգա: Տանն ունեմ մի քանի տասնյակ գրքեր, որ կամ նվեր եմ ստացել, կամ գնել եմ, ժամանակ չունեմ կարդալու, շարել եմ` հույս ունենալով, որ գործին զուգահեռ կկարդամ անպայման: Կամ գործից դուրս գամ` կկարդամ (ծիծաղում է):

-Ի՞նչ սպասելիքներ ունի Արմեն Աշոտյանից ընտանիքը:

-Իհարկե` որ ես ավելի շատ լինեմ տանը, որ ես ավելի շատ իրենց հետ շփվեմ, որ ես չլինեմ դրսի մարդ, այլ լինեմ ներսի մարդ: Նաև, որ ստիպված չլինեն իրենք ինձ կիսել ուրիշների հետ և երևի թե, որ ես ավելի հանգիստ ապրեմ, քանզի դրանով է պայմանավորված նաև իրենց հանգստությունը, իրենց երջանկությունն ու անդորրը:

 

Հեղինակ՝ Լիա Խոջոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:43 Ինչ անել, եթե երեխայի մոտ ալերգիկ ռինիտ է առաջացել Այսօր, 22:30 Ծեծկռտուք ու կրակոց Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտ Այսօր, 22:19 Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 7 օրով Իտալիա է գործուղում՝ Միլան, Վենետիկ, Հռոմ Այսօր, 22:07 Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում փոդքասթի համահեղինակներ են կալանավորված Այսօր, 21:40 Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք Այսօր, 21:24 Ռուսաստանի 25 քաղաքներում Հաղթանակի օրվան նվիրված շքերթներ կանցկացվեն, կցուցադրվի 2,5 000 միավոր զինատեսակ ու զինտեխնիկա Այսօր, 21:09 Թրոմբոցիտոպենիա․ հաճախ ասիմպտոմատիկ է, բայց կարող է կյանքին վտանգ ներկայացնել Այսօր, 20:54 Պաշարված գյուղում ո՞նց կլինենք․ Կիրանցի Այսօր, 20:44 Կիրանցի մուտքը բացել են, բայց ոստիկանները շարունակում են մնալ գյուղում Այսօր, 20:32 «Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ իսկական սահմանազատում և սահմանագծում արվել է 1985-ի փետրվարից մինչև 1987-ի հոկտեմբեր․ հետ ենք բերել 14 450 հեկտար հող, որը Ադրբեջանը տարել էր» Այսօր, 20:20 Միրզոյանը Մալթայի արտգործնախարարին ներկայացրել է «խաղաղության» գործընթացի վերջին զարգացումները Այսօր, 20:08 «Ակնկալում ենք գնահատական քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին Այսօր, 19:55 Կիրանց գյուղի ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Այսօր, 19:40 Լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներ ու կարծրատիպեր կան թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ․ Թաթոյան Այսօր, 19:29 «Չընկրկել խոսքի ազատությանն ուղղված ճնշումների դեմ, անել հնարավորը՝ օր առաջ Հայաստանում խոսքի ու մամուլի իրական ազատության հաստատման համար»․ ՀԺՄ-ի ուղերձը՝ մամուլի ներկայացուցիչներին Այսօր, 19:19 «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ճանապարհին գտնվող ոստիկանները Բագրատ Սրբազանին չեն թողնում մտնել այլ ոստիկաններով շրջապատված Կիրանց․ Հեռախոսով է խոսել բնակիչների հետ (Տեսանյութ) Այսօր, 19:07 2024 թվականի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները գերազանցել են 111 000-ը․ Շոյգու Այսօր, 18:54 «Նման հայտարարություններ անողները նաև ուժ ու խիզախություն պետք է ունենան՝ պատասխանելու մեր հարցմանը»․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների մասին Այսօր, 18:40 Սփյուռքի 12 ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Այսօր, 18:27 «Վտանգավոր է»․ Կրեմլի արձագանքը՝ բրիտանական զենքով Ռուսաստանին հարվածելու մասին Քեմերոնի հայտարարությանը Այսօր, 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am Այսօր, 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) Այսօր, 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել Այսօր, 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան Այսօր, 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել Այսօր, 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան Այսօր, 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Այսօր, 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը Այսօր, 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում Այսօր, 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները Այսօր, 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով Այսօր, 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ Այսօր, 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ Այսօր, 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր Այսօր, 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Այսօր, 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Այսօր, 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար