26/12/2014 20:34
Թուրք դպրոցականին ձերբակալել են՝ Էրդողանին քննադատելու համար
Թուրքիայի Կոնյա քաղաքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համացանցում և ցույցի ժամանակ քննադատելու համար 16-ամյա դպրոցական է ձերբակալվել:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ դպրոցականը Էրդողանին և կառավարությանը մեղադրել է կոռուպցիայի մեջ:
Դպրոցականը, որի անունը չի նշվում, հայտարարել, որ Էրդողանը վատ նախագահ է:
Պատանին նաև քննադատել է Էրդողանի շքեղ պալատի շինարարությունը, ինչի համար աստղաբաշխական գումարներ են ծախսել:
16-ամյա պատանին ձերբակալվել է և տեղափոխվել դատախազություն: Նախագահին վիրավորելու համար նրան սպառնում է 4 տարի ազատազրկում: