26/12/2014 20:00
Տոնական նվերներ Գյումրու անօթևան ընտանիքներին
Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ու երեխաներին ամանորյա նվերների ու սննդամթերքի տրամադրման հերթական բարեգործական ակցիան հնարավոր դարձավ իրականացնել Բելգիայի հայազգի մի խումբ երիտասարդների աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրությունից:
«Անօթևան ընտանիքների մասին պատմող մեր տեսանյութերը դիտելուց հետո, երիտասարդները որոշել էին դրամահավաք կազմակերպել: Ուշագրավ է, որ գյումրեցի իր հասակակիցներին, ամանորա նվերներ էր ուղարկել անգամ 7-ամյա մի աղջնակ: Բարեգործական ձեռնարկին նյութական ներդրում ունեցավ նաև «Շիրակ կենտրոնը»՝ իր հիմնական գործընկերներից մեկի օժանդակության շնորհիվ»,- ասված է հացորդագրությունում:
Մանրամասները՝ տեսանյութում: