26/12/2014 20:26
Ամուսնության առաջարկություն՝ Սանտա Կլաուսի մասնակցությամբ
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում փեսացուն յուրահատուկ ամուսնության առաջարկ է անում իր հարսնացուին:
newsru.com-ի փոխանցմամբ՝ փեսացուն անակնկալ է պատրաստել իր հարսնացուի համար: Աֆղանստանում գտնվող Քլինթ Անդերհիլի անունից Սանտա Կլաուսը մոտենում է հարսնացուին և հարցնում, թե որն է նրա սուրբծննդյան երազանքը: Աղջիկը պատասխանում է, որ ամենաշատը ցանկանում է, որպեսզի իր ընկերն Ավղանստանից վերադառնա՝ ողջ և առողջ:
Այդ պահին Սանտան աղջկան նվիրում է կարմիր վարդերի փունջ և ծնկի իջնելով նրա առաջ, կարդում նրա ընկերոջ նամակը. «Քիմբերլի, մեր միասին անցկացրած ժամանակը հրաշալի է եղել։ Չի անցնում և ոչ մի օր, որ ես չմտածեմ այն մասին, թե որքան է իմ բախտը բերել քո հարցում»։
Նամակն ընթերցելուց հետո Սանտան աղջկան է փոխանցում փեսացուի մատանին և առաջարկություն անում նրան: