26/12/2014 17:14
Վանիչկա Հովակիմյանի հայրը համոզված է, որ իր որդուն սպանել են
Հայաստանի ՊՆ N զորամասում 2013թ. դեկտեմբերի 10-ին ինքնասպան եղած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը համոզված է, որ իր որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են և պահանջում է պատժել բոլոր մեղավորներին։ Այս մասին այսօր նա հայտարարեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում։
«Մի բան գիտեմ, որ Հայաստանի 20 %-ը սաֆարովներ են, մնացածը դուք գիտեք։ Ես 100 %-ով համոզված եմ, որ որդուս սպանել են»,-ասաց նա։
Վ. Հովակիմյանի փաստաբան Ալավերդյանը ասաց, որ դատաքննությունը պետք է վերսկսել, քանի որ քննությունը բազմակողմանի չի անցել։
Հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 29-ին։