26/12/2014 17:30
Տոնածառն իր մեջ պարունակում է հոգևոր խորհուրդ. Քահանա
«Տանոծառն իր մեջ պարունակում է հոգևոր խորհուրդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ դա այն ծառի խորհուրդն է, որը կոչվում է կյանքի ծառ: «Ադամն ու Եվան պետք է այդ ծառից պտուղները քաղեին և հայտնվեին դրախտում, բայց նրանք դրան, ցավոք սրտի, չհասան: Նրանք խաբվեցին և մոտեցան իմաստության ծառին, որից հետո մահը եկավ աշխարհ»,- մանրամասնեց քահանան՝ շարունակելով, որ այսօր ամբողջ քրիստոնյա աշխարհը Քրիստոսի Խաչը ևս համեմատում է կենաց ծառի հետ:
Քահանայի խոսքով՝ հոգևոր խորհուրդ ունի նաև Ձմեռ պապը: «Դա Զմյուռնիայի եպիսկոպոս Նիկողայող Սքանչելագործն էր, որը այսօր էլ մանուկների հովանավոր սուրբն է: Նա իրականցրել է բոլոր մանուկների երազանքները: Մեր օրերում նրան ասում են Սանտա Կլաուս»,- շարունակեց հոգևորականը՝ ընդգծելով, որ Սուրբ Ծննդյանը պետք է մոտենալ ոչ թե սնահավատության, այլ՝ հոգևոր տեսանկյունից:
«Ճոխ սեղանները տանում են մեզ դեպի հեթանոսություն: Կոչ եմ անում բոլորին վերադառնալ մեր արմատներին: Հին ժամանակներում մարդիկ այս ընթացքում պահք էին պահում, պասային կերակուրներ ուտում: Այս օրերին էին մարդիկ ապաշխարում, դարձի գալիս: Տոնականը մնում է տոնական և երեխաների համար ամեն ինչ պետք է անել, բայց մեծահասկաները պետք է ապաշխարեն: Իրենք ներսը պետք է մքարեն, ոչ թե սնահավատության արմատները խորացնեն»,- ասաց հոգևորականը: