08/01/2015 17:05
«Շառլի Էբդո» ամսագրի վրա հարձակման մեջ մեղադրվողներին հայտնաբերել են
«Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության հարձակման մեջ կասկածվող եղբայրներ Շերիֆ և Սաիդ Կուաշին հայտնաբերվել են Ֆրանսիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Agence France-Presse-ի հաղորդմամբ` նրանց ճանաչել է բենզալցակայանի աշխատակիցը: Այսօր Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է 7 հոգու ձերբակալության մասին, ովքեր կարող են առնչություն ունենալ հարձակման հետ:
Արդեն ձերբակալվել են Կուաշի քույրը, նրա ամուսինը, ինչպես նաև Սաիդ Կուաշի կինը, ովքեր կասկածվում են այս գործին առնչության հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին երեք տղամարդ զինված հարձակում են իրականացրել երգիծական ամսագրի խմբագրության վրա` «Ալլահ ակբար» և «Մենք վրեժ լուծեցինք մարգարեի համար» բացականչություններով:
Հարձակմանը զոհ են դարձել 12 հոգի, այդ թվում գլխավոր խմբագիրն ու մի քանի ոստիկաններ: Ամսագիրը սկանդալային համբավ է ձեռք բերել 2006 թ., երբ հրատարակել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: