20/01/2015 10:32
Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում մոմավառություն է լինելու
Այսօր առավոտյան ժամը 9-ից հայտարարվում է ժողովրդական սգո օր, հարգանքի տուրք` Ավետիսյանների հիշատակին։ Այս մասին ասված է Facebook-յան նույնանուն նախաձեռնության էջում, որի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Եթե մեր իշխանություններն այդքան խիզախություն չունեն, դա դեռ չի նշանակում, որ մենք միասնական չենք մի ամբողջ հայ ընտանիքի կորուստը սգալու մեջ։ Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում մոմավառություն է լինելու։ Եթե կարող եք` բաց թողեք ձեր աշխատանքային օրը և գտնվեք Ազատության հրապարակում։
Նախապես զգուշացնում ենք, որ քաղաքական լոզունգների ու պայքարի օր չէ դա։ Եթե ունեք այդ թեմաներով ասելիք, ընտրեք մեկ ուրիշ օր կամ վայր»։
Հիշեցնենք, նախօրեին հիվանդանոցում մահացավ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամը` վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը: