21/01/2015 14:39
Լավրով. Գյումրու ողբերգությունը քաղաքականացնելն անթույլատրելի է
«Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելն անթույլատրելի է»,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք իրավիճակը քաղաքականացնելու փորձեր: Դրանք գալիս են ոչ Հայաստանի ղեկավարությունից, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարությունից: Քիչ չեն մարդիկ, ովքեր ցանկանում են այս ողբերգությունը օգտագործել, որպեսզի ստանան աշխարհաքաղաքական առավելություն: Դա տհաճ է, անթույլատրելի է, դա պատիվ չի բերում հպարտ հայ ժողովրդին»,- ասել է ՌԴ նախարարը:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հանցագործությունը անպատիժ չմնա, որպեսզի մեղավորները արժանանան ամենադաժան պատժին և մենք ամեն ինչ անելու են, որպեսզի նման բան տեղի չունենա այլևս»,- ընդգծել է Լավրովը:
Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները այս իրավիճակից չեն տուժելու: