60 տարեկան հասակում մահացել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանը

29/01/2015 18:14

60 տարեկան հասակում մահացել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Աննա Բոյաջյանը


Նախօրեին 60 տարեկան հասակում կյանքից հեռացավ, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մամուլի ծառայությունից:



Ի դեմս Աննա Բոյաջյանի` գիտությունը և գիտական հանրությունը կորցրեցին համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականի, ով համադրում էր կենսաբանական և բժշկական գիտությունները, ինչպես նաև հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր և պարզապես լավ ու կամեցող մարդու:

Աննա Սուրենի Բոյաջյանը ծնվել է 1954թ.-ի օգոստոսի 29-ին, ք. Երևանում: 1971թ.-ին դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ, որն ավարտել է գերազանցության դիպլոմով 1976թ.-ին: 1976-1978թթ.-ին անցել է վերապատրաստում Մոսկվայում ԽՍՀՄ ԲԳԱ Բժշկական և կենսաբանական քիմիայի ինստիտուտում, իսկ 1979-1981թթ.-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտի (ք. Երևան) ասպիրանտուրայում: 1982-1987թթ.-ին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, որտեղ 1986թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988թ.-ից տեղափոխվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ` ստանձնելով գիտական խմբի ղեկավարի պաշտոն: 1996թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

1997-2006թթ.-ին հանդիսացել է ՀՀ ԳԱԱ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն և առաջատար գիտաշխատող: 2006թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում կենսաբանության ոլորտում: Աննա Բոյաջյանի նախաձեռնությամբ նույն ինստիտուտում 2003թ.-ին հիմնադրվել է Մակրոմոլեկուլային համալիրների լաբորատորիան (2014թ.-ից` Մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիա), իսկ 2013թ.-ին` Կիրառական մոլեկուլային կենսաբանության բաժինը: 2006թ.-ից մինչ օրս զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: 2014թ.-ի դեկտեմբերին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ:

Գիտական գործունեության ընթացքում Աննա Սուրենի Բոյաջյանը 1996-2003թթ.-ին դասավանդել և համատեղ աշխատանքներ է իրականացրել Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտում (Գերմանիա), Թագավորական քոլեջում (Մեծ Բրիտանիա), Մաքս Պլանկի հոգեբանության ինստիտուտում (Գերմանիա), Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա), Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտում (Գերմանիա), Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում (ԱՄՆ), Էստոնիայի Կենսաբանության կենտրոնում, Ռուսաստանի Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում (Դուբնա, ՌԴ): Աննա Բոյաջյանը առաջին հայ գիտնականն էր, ով 2014թ.-ին մրցութային հիմունքներով դարձել է գիտական խմբի ղեկավար Կեմերովոյի տեխնոլոգիաների ինստիտուտում:

2006թ.-ից եղել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի ամբիոնի վարիչ և դասախոս-պրոֆեսոր, իսկ 2007թ.-ից` նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Բժշկակենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր, 2012թ.-ից` Երևանի Պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի պրոֆեսոր: Ունի 9 ազգային և միջազգային պարգև, 1995թ.-ից ղեկավարել է 22 գիտական նախագիծ: Մի շարք ազգային և միջազգային ընկերությունների անդամ էր, ՀՀ ԳԱԱ Փորձարարական կենսաբանության 042 մասնագիտացված խորհրդի նախագահ, «Հայաստանի կենսաբանական հանդես» պարբերական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ և մի քանի միջազգային գրախոսվող ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ և գրախոս: Աննա Բոյաջյանը հանդիսանում էր նաև Մոլեկուլաբջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ և Կենսաբանական հոգեբուժության հայկական ընկերության նախագահ: Իր ղեկավարությամբ պաշտպանվել են 20 թեկնածուական աշխատանք և 30-ից ավելի դիպլոմային, բակալավրական և մագիստրոսական աշխատանք: Նա եղել է 5 դոկտորական ատենախոսական աշխատանքների գիտական խորհրդատու: Աննա Բոյաջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում` 13 մենագրության, և ունի 3 արտոնագիր:

Բեղուն գիտական, մանկավարժական և գիտահասարակական աշխատանքի շնորհիվ` Աննա Բոյաջյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու, ՀՀ Ազգային Ժողովի պատվո մեդալներով և Մեծ Բրիտանիայի Գլոբալ Ռեյտինգ կազմակերպության «Գիտության և տեխնոլոգիայի զարգացման համար»  ոսկե մեդալով, ՀՀ ԳԱԱ Նախագահության դիպլոմով և հանդիսանում էր Վիեննայի միջազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ադմինիստրացիան և աշխատակազմը տեղեկացնում է, որ Աննա Սուրենի Բոյաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում (Քանաքեռ), իսկ հուղարկավորությունը` հունվարի 31-ին, ժամը 13:00-ին:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/04/2019 23:31 «Փաստինֆո»-ն իր լրահոսում նման նյութ չի ունեցել. Սոնա Տռուզյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ հրապարակումների մասին 18/04/2019 21:28 Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար 18/04/2019 21:24 Ի՞նչ նպատակով է Երևան եկել Գարիկ Մարտիրոսյանը. մանրամասնում է Գրիգոր Գասպարյանը. լուսանկարներ 18/04/2019 20:50 Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան 18/04/2019 19:30 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել՝ իրենց աջակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը 18/04/2019 19:13 Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել 18/04/2019 19:00 Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ 18/04/2019 18:52 Պլաստիկե հրեշը պետք է օգնի պահպանել շրջակա միջավայրը 18/04/2019 18:44 Արտավազդ Փելեշյանը նախագահին է նվիրել իր հեղինակած «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գիրքը 18/04/2019 18:41 Կիմ Չեն Ընը Ռուսաստան կժամանի ապրիլի երկրորդ կեսին 18/04/2019 18:35 ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը դրական է գնահատել ԱՆ-ի հետ համատեղ իրականացված աշխատանքները 18/04/2019 18:33 Ավագ հինգշաբթին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Կաթողիկոսը լվացել և յուղով օծել է 12 անձանց ոտքերը 18/04/2019 18:26 Ոստիկանությունը բացահայտել է Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները. յուրացվել է 3 մլն 90 հազար դրամ (տեսանյութ) 18/04/2019 18:22 Նոտր Դամի մոտ կարող են ժամանակավոր փայտե տաճար կառուցել 18/04/2019 18:15 Մեծ շռայլություն է Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամ ծախսել. Գևորգ Պետրոսյան 18/04/2019 18:09 Մենք պետք է բարձր պահենք նրանցից յուրաքանչյուրի արժանապատվությունը. ՄԻՊ-ն այցելել է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց (լուսանկարներ) 18/04/2019 18:06 «Իմ քայլը» ԱԱԾ-ին ու ոստիկանությանը կկանչի ԱԺ. խմբակցությունը սկսում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց 18/04/2019 18:02 Գարեգին Բաղրամյանը՝ ՀԾԿՀ նախագահ 18/04/2019 18:00 Վարազդատ Կարապետյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ 18/04/2019 17:54 Հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ 18/04/2019 17:48 Եվ՛ ներմուծում, և՛ արտադրություն ունենալու դեպքում ցեմենտի գինը մատչելի կլինի. Հայկ Սարգսյան (Տեսանյութ) 18/04/2019 17:36 Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ կկիրառվի 50 տոկոս զեղչ 18/04/2019 17:31 Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին 18/04/2019 17:23 Telegram-ը գործարկելու է վճարային համակարգ 18/04/2019 17:17 Եթե մենք իշխանություն լինեինք, բնականաբար Քաղաքացու օրը նշելու համար բյուջեից 124 միլիոն դրամ չէինք հատկացնի. Մարուքյան 18/04/2019 17:07 Խորհրդարանում ընթանում է ՀԾԿՀ նախագահի ընտրությունը 18/04/2019 17:06 Լոնդոնում մաքուր օդի գոտի է հայտնվել 18/04/2019 16:49 Նախագահն ու ՄԻ պաշտպանը քննարկել են Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը 18/04/2019 16:48 «Տորն» ու «Մարդ-սարդը» քվեարկել են Ինդոնեզիայում տեղի ունեցած ընտրություններում 18/04/2019 16:40 Զելենսկին հավանական է համարում ապրիլի 19-ին բանավեճի անցկացումը Պորոշենկոյի հետ 18/04/2019 16:34 Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի 18/04/2019 16:30 Խնդրո առարկան Արցախում բնակվող 150 հազար մարդկանց անվտանգությունն է. Մնացականյան 18/04/2019 16:22 Ռուսաստանն արգելել է նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա 18/04/2019 16:20 «Այաքսը» մտադիր է նոր պայմանագիր կնքել մարզիչ Էրիկ տեն Հագի հետ 18/04/2019 16:15 Հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության` Արարատի մարզի անվտանգության պետի դին 18/04/2019 16:12 Ավտոմատ ամպային հեռախոսային կայան ՎիվաՍել-ՄՏՍ-ից. ծախսարդյունավետ ծառայություն ընկերությունների համար 18/04/2019 16:05 Forbes-ը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկը 18/04/2019 15:56 Միհրան Պողոսյանի առանձնատնից ու նախկին գրասենյակից կատարվել են առգրավումներ 18/04/2019 15:52 Մնացականյան-Մամեդյարով ապագա հանդիպումը կարող է անցնել համանախագահ երկրներից մեկում. ԱԳՆ-ն հորդորում է չշտապել 18/04/2019 15:46 ԼՂ հարցով ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. Աննա Նաղդալյան 18/04/2019 15:44 Կանադան հիսթափված է Կուբայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումից 18/04/2019 15:37 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական 18/04/2019 15:30 Վաշինգտոնը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ոչ թե հակակշռում, այլ փոխլրացնում է ռուսական կողմի ջանքերը. քաղաքագետ 18/04/2019 15:26 Չինաստանում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել 18/04/2019 15:18 Վնուկովոյում օդանավ է այրվել (Տեսանյութ) 18/04/2019 15:09 Մեքսիկան դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները Կուբայի դեմ 18/04/2019 14:59 Չիլիի ափերին գրանցվել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ 18/04/2019 14:53 Վեոլիա Ջրի տնօրինությունը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը 18/04/2019 14:47 Հրդեհից ավերված Նոտր Դամը ցուցադրել են տիեզերքից. Լուսանկարներ 18/04/2019 14:44 Վարչապետը չի կարող իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրել, բացառում եմ. Դավիթ Սանասարյան (Տեսանյութ) 18/04/2019 14:42 «Տոտենհեմը» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ 18/04/2019 14:40 Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է 18/04/2019 14:38 Live. Կառավարության անդամների ճեպազրույցները լրագրողների հետ 18/04/2019 14:36 Google-ի աշխատանքի զանգվածային խափանում է գրանցվել 18/04/2019 14:35 Արմավիրի ու Էջմիածնի ջրօգտագործող ընկերություններում հայտնաբերվել են ավելի քան 2 մլրդ դրամի խախտումներ. Դավիթ Սանասարյան 18/04/2019 14:30 Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար 18/04/2019 14:24 Թայվանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել 18/04/2019 14:16 Քաղաքացու օրը նշելու համար, այո՛, գումար պետք է տրամադրել. Լիլիթ Մակունց (Տեսանյութ) 18/04/2019 14:07 Չեմ պատրաստվում հետաքրքրվել՝ ինչ է կատարվում Պետական վերահոսկողական ծառայությունում. ՊՎԾ ղեկավարի նախկին տեղակալ (Տեսանյութ) 18/04/2019 14:00 Արմավիրի մարզում կնոջ դեմքը դանակով վնասած ամուսնուն մեղադրանք է առաջադրվել 18/04/2019 13:56 Աղբահանության երկրորդ օպերատորի հարցը լուծվեց. կառավարությունը հավանություն տվեց 18/04/2019 13:53 Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը 18/04/2019 13:48 Աղբահանության երկրորդ օպերատորի հարցը չի լուծվում դեռ. Մհեր Գրիգորյանը պատրաստվում էր երդվել, Մարությանը թույլ չտվեց 18/04/2019 13:44 LIVE. Ինչպես է կարգավորվելու Երևանի աղբահանության կազմակերպման հարցը 18/04/2019 13:37 «Ռոսատոմը» դեմ չէ ՀԱԷԿ-ին տրամադրված վարկի սպասարկման ժամկետը երկարաձգելու Հայաստանի առաջարկին 18/04/2019 13:31 Լարսի անցակետի մոտ կուտակված է 200 մարդատար և 110 բեռնատար ավտոմեքենա 18/04/2019 13:25 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրը» նշելու համար 18/04/2019 13:21 Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին 18/04/2019 13:17 Բակո Սահակյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր 18/04/2019 13:11 Այսօրվանից Երևանում հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց 18/04/2019 13:05 Կառավարությունը արտոնություն տվեց երկու ընկերության. կստեղծվեն մի շարք աշխատատեղեր 18/04/2019 13:01 Աղբահանության երկրորդ օպերատորի հարցի քննարկումը հետաձգվեց. Վարչապետը կառավարություն է հրավիրել Հայկ Մարությանին 18/04/2019 12:53 Ես չեմ կապում Վանեցյանի հետ մեր բարեկամական կապը պաշտոնի նշանակման հետ. Գարեգին Բաղրամյան 18/04/2019 12:47 Մահացել է Պերուի նախկին նախագահը 18/04/2019 12:39 Գազի գնի հարցում պետությունը պարտքեր չի կուտակելու. Գարեգին Բաղրամյան 18/04/2019 12:35 Կանխվել է Իրանից Հայաստան թմրանյութ անցկացնելու փորձը 18/04/2019 12:26 Գնացեք մի գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) 18/04/2019 12:17 ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն 18/04/2019 12:15 Պատրաստ եղեք, կարող է մի օր մտնեմ որևէ քրեակատարողական հիմնարկ ու սննդից փորձեմ. ախորժակս գրգռեցիք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութեր) 18/04/2019 12:09 Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է 18/04/2019 12:06 Թունյանը թող բարի լիներ, գնար ցեմենտի գործարան, խոսար պատասխանատուների հետ, նոր որոշում կայացներ. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 18/04/2019 12:03 Այս գործընթացն անօրինական է. Դավիթ Խաժակյանը զգուշացնում է կառավարության անդամներին (Տեսանյութ) 18/04/2019 11:56 Բերդում զինվորական հոսպիտալ կստեղծվի. կառավարությունը հաստատեց 18/04/2019 11:48 Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (Լուսանկարներ) 18/04/2019 11:42 Իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ. Ատոմ Ջանջուղազյան (Տեսանյութ) 18/04/2019 11:35 Ուրախացողների համար ասեմ՝ իրենց աչքը լույս, կարկուտն եղավ երեկ, բայց դե լավ պրծանք. Ֆելիքս Ցոլակյան 18/04/2019 11:27 Սա նոր Հայաստանի պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ) 18/04/2019 11:21 Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքներին․ որոշումը կբողոքարկվի 18/04/2019 11:15 «Սանիթեքը» քաղաքապետարանին կոչ է անում պահպանել կոռեկտության սահմանները և հանրությանը ներկայացնել օբյեկտիվ տեղեկատվություն 18/04/2019 11:09 Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է անվտանգության խորը գիտակցության վրա. Զոհրաբ Մնացականյան 18/04/2019 10:57 Հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողին վիրահատում են. Արծրուն Հովհաննիսյան 18/04/2019 10:54 LIVE. Կառավարության նիստ 18/04/2019 10:48 Զգուշացում բոլոր նախարարներին. Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցին կողմ էր միայն խորհրդարանական ընդդիմությունը 18/04/2019 10:43 Մամեդյարով. ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում 18/04/2019 10:39 Երևանում, Կոտայքում, Սյունիքում և Շիրակում լույս չի լինի 18/04/2019 10:30 Խորհրդարանն ընդունեց կառավարության օպտիմալացման և աշխատատեղերի կրճատման մասին օրինագիծը 18/04/2019 10:27 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/04/2019 10:18 Պակիստանում անհայտ անձինք գնդակահարել են ավտոբուսի 14 ուղևորի 18/04/2019 10:06 «Հրապարակ». Հավաքը դաստիարակչական նշանակություն է ունեցել. Խոսելուց առաջ մտածեք 18/04/2019 10:03 «Փաստ». Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են «Իմ քայլի» «գորշ կարդինալ»

Տվյալ բաժնի վերջին նյութերը