29/01/2015 15:41
Արծրուն Հովհաննիսյան. Չեմ զարմանա, որ հակառակորդը հայտարարի, թե հայկական ատոմային սուզանավ է խոցել օդում
Քիչ առաջ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն հաղորդեց, թե իբր սահմանի Աղդամի հատվածում իրենց հաջողվել է հայկական անօդաչու սարք խոցել:
Տարածված տեղեկությանն ի պատասխան ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»: