02/02/2015 10:24
Լևոն Արոնյանը՝ գերմանական սուպերմրցաշարի մասնակից
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում անցկացվելիք շախմատային սուպերմրցաշարին:
Նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդը, անգլիացի Մայքլ Ադամսը, Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչն ու Դավիդ Բարամիձեն:
Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 2-ին և կավարտվի փետրվարի 9-ին: