10/02/2015 19:53
«Մոխրագույնի 50 երանգները» չի ցուցադրվի նաև Ինգուշեթիայում ու Չեչնիայում
Երկրները շարունակում են փակել իրենց կինոթատրոնների դռները «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի առջև: Այդպես, ՌԴ-ում ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 12-ին և հայտնի է դարձել, որ Ինգուշեթիայի և Չեչնիայի կինոթատրոններում ֆիլմը չի ցուցադրվի: Հայտարարվել է, որ ֆիլմը չի համապատասխանում տեղի մենթալիտետին ու կարող է ազգաբնակչության դժգոհությունը հարուցել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Ֆիլմի պրեմիերան, որը պարունակում է 20 րոպե էրոտիկ բնույթի կադրեր, Երևանում կկայանա փետրվարի 12-ին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ֆիլմն արգելված է ցուցադրության նաև Մալազիայում: