Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան

12/02/2015 21:29

Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան


ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում

«Բարև ձեզ:
Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ երկուշաբթի ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդեն այսօր՝ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում և լսել նաև խորհրդի անդամների կարծիքները: Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամներն այսօր այստեղ ելույթ չեն ունենալու:

Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապես տարբերվել են բոլոր նախորդներից: Հանրապետական կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, և մեր քննության դիտակետում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռնություններին, հայտարարություններին կամ ելույթներին մենք վերաբերվել ենք որպես քաղաքական երևույթների, հետևաբար և քննարկել ու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց: Այդպես եղել է միշտ:

Ժամանակի ընթացքում, սակայն, մենք նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հետ կապված չէ, որ իմաստ ունի: Մենք հասկացանք, որ քաղաքական յուրաքանչյուր գործընթաց, ավելին, տրամաբանության հետ կապ ունեցող ցանկացած երևույթ միանգամից աղճատվում և խեղկատակության է վերածվում, երբ գործընթացի մյուս ծայրում կրկին հայտվում է տարրական տրամաբանության և իրականության զգացողության բացակայության գործելաոճը:

Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձագանքել դրան. ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ: Ցավով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին: Առաջին հայացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում:

Ու նույնը՝ տարիներ շարունակ: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր:

Լավ, բա մինչև ե՞րբ պետք է շարունակենք այսպես: Պարզ է չէ՞, որ այս ամենը հասկանում են բոլորը, պարզ է չէ՞, որ այս ամենը հասկացողները ժամանակի ընթացքում սկսում են անիմաստ համարել քննության առնել հնչեցված մտքերը, որոնք գիտակցված չեն արտասանվում: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Ահա թե ինչու չհնչեցին և չեն հնչում դիտարկումներ ելույթի վերաբերյալ, որի մասին խոստացել էինք քաղաքական կարծիք ձևավորել:

Հարգելի՛ գործընկերներ,

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերադարձնում մտավոր դաշտ: Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն:

Անշուշտ, շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը: Բայց մեկ անգամ ևս պիտի անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ հայտարարելով, որ սահմանդրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն, և ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ համախմբում, ունենալու և դրանով առաջ գնալու հարցը: Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ:

Սահմանադրական բարեփոխումները մարդկանց և քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենևին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են: Նոր Սահմանադրությունը կոչված պիտի լինի երկիրն առավելապես հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու և բալանսավորելու՝ հավասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը, ավելացնելու կայացվող որոշումների վրա հասարակության ազդեցության հնարավորությունները, ավելի արդյունավետ դարձնելու իշխանությունընդդիմություն փոխգործակցությունը և այլն: Սահմանադրական բարեփոխումներն ի վերջո կոչված են հստակեցնելու պետական իշխանության մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը և, դրանով պայմանավորված, նրանց պատասխանատվության սահմանները:

Կարևորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն:

Եթե իշխանության վերարտադրություն ասելով հասկանում են, որ հաջորդ համապետական ընտրություններում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը կամ ուժերը կձևավորեն իշխանությունը և կնշանակեն երկրի բարձրագույն պաշտոնյաներին, ապա անհասկանալի է, թե ինչն է դրանում վատ և ինչու են այդպես շեշտված բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության և, հաշվի առնելով իրենց, իրենց երեխաների ապագան և անվտանգությունը, Հայաստանի տեղը արդի աշխարհում և մեր առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրա արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ:

Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Մինչդեռ իրականում սահմանադրական բարեփոխումներն ուղիղ հակառակի մասին են: Դրանք են, որ ի տարբերություն ներկա իրականության, պետք է ամրագրեն երկրում իշխանության անցնցում փոփոխության իրավական նախադրյալները: Դրանք են, որ կարող են հնարավորություն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտապես ուղղակի մասնակիցը լինել իշխանության ձևավորման գործընթացներին: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել և մեջք մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ: Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին: Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել:

Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը և մեր ժողովրդին: Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից:

Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են:

Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:

Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղայնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը:

Հարգելի ներկանե՛ր, բոլորդ իմ հավատարիմ թիմակիցներն եք: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Բայց ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:

Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի:

Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:

1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:

2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:

3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:

4. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:

Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծքաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և գործարարի, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը:

Այսքանը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/01/2021 21:19 Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է 24/01/2021 11:11 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 127 դեպք, մահացել է 9 մարդ 24/01/2021 10:22 Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 30 զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են 23/01/2021 18:42 Մահացել է Լարի Քինգը 23/01/2021 16:13 Քննարկվել են սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր. հանդիպել են Բաբայանն ու Սինանյանը 23/01/2021 14:10 Ֆրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոնները 23/01/2021 14:05 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով 23/01/2021 13:52 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամրապնդվելու է պետականության հաշվին. «Փաստինֆո» 23/01/2021 13:44 Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու 23/01/2021 13:40 Փաշինյանը որոշել է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակել. Միքայել Մինասյան 23/01/2021 13:31 Ոչնչացրել են հակառակորդին, խոցել տանկեր, տարհանել վիրավորներին. ՊԲ-ն նոր հերոսների է ներկայացրել 23/01/2021 13:26 Կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն ձերբակալել է Մարտունու «Փարոսի» աշխատակցի 23/01/2021 13:17 Ավելի քան 30 մարդ է տուժել Գրանդ Կանյոն ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով 23/01/2021 13:05 ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները 23/01/2021 12:53 Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. Թուրքագետ 23/01/2021 12:45 Արցախի նախագահն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը 23/01/2021 12:42 Որդեգրված է մի ոճ, ըստ որի, անտեսում են լուրջ մեղադրանքները. Ռուբեն Մելքոնյան 23/01/2021 12:36 Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ 23/01/2021 12:32 «Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք». Թուրքագետը՝ ապաշրջափակման մասին 23/01/2021 12:22 Ավելի քան 130 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 23/01/2021 12:19 «Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը». Թուրքագետի խոսքով՝ ցանկացած զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ 23/01/2021 11:57 Սիստեմատիկորեն հարվածում են պետական կարևոր ինստիտուտներին. սա ոչ թե պատահականություն, այլ մաշկված գործընթաց է. Թուրքագետ 23/01/2021 11:54 ՊԵԿ-ը 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով 23/01/2021 11:48 Մենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. այն ռազմական ուժի, որի հետ ոչ ոք չի պատերազմելու՝ հասկանալի պատճառներով. Տիգրան Ուրիխանյան 23/01/2021 11:44 «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համար. 168.am 23/01/2021 11:36 «Գուցե, պատվից ցածր համարեն մեկնաբանել տգիտությունը». Թուրքագետը՝ վարչապետի աղմկահարույց հայտարարության և գիտնականների լռության մասին 23/01/2021 11:30 Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն». Yerkir.am (Տեսանյութ) 23/01/2021 11:08 Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 23/01/2021 11:04 Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք. Սուրենյան 23/01/2021 10:58 ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված 72 զինծառայողների անուններ 23/01/2021 10:56 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 198 դեպք, մահացել է 7 մարդ 23/01/2021 10:41 Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23/01/2021 10:30 Գյումրիում ավտոմեքենա է այրվել, կա զոհ 23/01/2021 10:29 Հայաստանի վաղը որոշվում է այսօր. Արթուր Վանեցյան 23/01/2021 10:27 «Հրապարակ». Կունենանք և՛ ՆԳ նախարար, և՛ ոստիկանապետ 23/01/2021 10:23 «Ժողովուրդ». Խաչատուրյանն իր հայտարարությամբ խայտառակ է որակել դատավճիռներ, որոնցից մեկը կապ է ունեցել Ջհանգիրյանի հետ 23/01/2021 10:21 «Փաստ». Իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը զիջումներ է կատարում Ադրբեջանին 23/01/2021 10:10 «Հրապարակ». ԲԴԽ-ն համալրվեց մեկ լևոնական ու մեկ սորոսական անդամով 23/01/2021 10:04 «Ժողովուրդ». ԴԱՀԿ օրենքում փոփոխություններն՝ ի շահ պատերազմից տուժած ընտանիքների 23/01/2021 10:00 «Հրապարակ». Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա 23/01/2021 09:57 «Փաստ». Իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել հնարավորինս շուտ կտրուկ փոփոխություններ կատարել դատական համակարգում 23/01/2021 09:53 «Ժողովուրդ». Նաիրա Զոհրաբյանի տեղը թափուր կմնա 23/01/2021 09:47 «Հրապարակ». Փաշինյանը պլանավորում է մայիսին արտահերթ անցկացնել, բայց նաև չի բացառվում, որ հրաժարվի այդ մտքից 22/01/2021 20:16 ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին 22/01/2021 19:07 Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ 22/01/2021 19:03 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել 22/01/2021 18:56 Իհարկե, Շուշին հայկական է. Արարատ Միրզոյան 22/01/2021 18:52 «Ժողովուրդն է արժևորել նրա վաստակը». Առնո Բաբաջանյան-100 22/01/2021 18:50 Պատերազմի բժիշկները. Վահե Մելիքսեթյան. «Տղերքին չեմ թողնի». փրկեց կյանքեր՝ տալով իր կյանքը (Տեսանյութ) 22/01/2021 18:31 «ՖԻՆՔԱ»-ն խախտել է սահմանված պահանջները. համապատասխան հաճախորդները կարող են հետ ստանալ վերադարձման ենթակա գումարը. ԿԲ 22/01/2021 18:30 Պուտինը և Եվրոպական խորհրդի ղեկավարը քննարկել են COVID-19-ի դեմ համատեղ պայքարը 22/01/2021 18:06 Շաքարավազը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է պատճառները 22/01/2021 17:55 Pfizer պատվաստանյութից Լեհաստանում գրանցվել է առաջին մահը 22/01/2021 17:35 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 513 դեպք 22/01/2021 17:25 Վրաստանը փետրվարի 1-ից վերացնում է կանոնավոր թռիչքների արգելքը 22/01/2021 17:15 Հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը. Փաշինյանը՝ Բելառուսի դեսպանին 22/01/2021 17:12 Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար 22/01/2021 17:05 Կոնգրեսականը զենքով փորձել է մտնել Կապիտոլիումի շենք 22/01/2021 17:00 2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի 22/01/2021 16:52 ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. ՊՆ 22/01/2021 16:51 Իշխանությունները պլանավորում են ազատությունից զրկել Վահե Հակոբյանին. ահազանգում են փաստաբանները 22/01/2021 16:44 Շուշին ազատագրողները երբեք չեն ընդունելու Շուշին հանձնելու անփառունակ էջը. Աշոտ Ղուլյան 22/01/2021 16:20 Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնում 22/01/2021 16:13 ՀՖՖ 9 անդամներ արտահերթ ժողով են հրավիրել. մասնակցողների նկատմամբ կկիրառվեն կարգապահական պատժամիջոցներ 22/01/2021 16:09 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 903-ով 22/01/2021 16:01 Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ 22/01/2021 15:56 Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 22/01/2021 15:47 Կառավարությունը մտադիր է ատոմակայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը. Պապիկյան 22/01/2021 15:32 ԻՊ-ն ստանձնել է Բաղդադում 32 մահվան համար պատասխանատվությունը 22/01/2021 15:19 Բնագիտական դպրոցական առարկաները կուսումնասիրվեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում 22/01/2021 14:58 Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Իսրայելի հարձակումը Համայում 22/01/2021 14:48 «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չի մասնակցելու 22/01/2021 14:44 «Եթե ասել է, ուրեմն հիմքերն ունեցել է». ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին 22/01/2021 14:31 Թագուհի Թովմասյանը Շուշիի մասին խոսելիս հուզվեց 22/01/2021 14:29 Քարվաճառի ավտոճանապարհը պետք է վերագործարկվի. Թագուհի Թովմասյան 22/01/2021 14:18 Ավելի քան 80 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ 22/01/2021 14:06 Արտակ Բեգլարյանը հետաքրքրվել է գերիների վերադարձման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից 22/01/2021 14:00 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի անձնակազմի համար պատվաստանյութերի ցանկում ռուսական «Սպուտնիկ V»-ն չկա. Civilnet.am 22/01/2021 13:54 «Լուսավոր Հայաստանը» ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը չի մասնակցի 22/01/2021 13:46 Արցախում հայտնաբերվել է 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձի աճյուն 22/01/2021 13:33 Առաջարկվում է ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում 22/01/2021 13:25 «Դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր». Վիտալի Բալասանյանը չի մասնակցել ԱԽ նիստին 22/01/2021 13:20 Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազները չեն հեռացվի գործի վարույթից 22/01/2021 13:13 Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին 22/01/2021 13:07 Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար. Նաղդալյան 22/01/2021 12:53 Դղյակային որևէ բան չկա. հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Ջհանգիրյան 22/01/2021 12:49 ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. Մեդիա պաշտպան 22/01/2021 12:40 Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին 22/01/2021 12:32 ԲԴԽ միջոցով փորձելու են անկախ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել. Արսեն Բաբայան 22/01/2021 12:28 ԱԺ-ում քննարկվում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը 22/01/2021 12:26 «Նապաստակի ոգով առյուծություն է, մի՛ արեք». Պատգամավորը՝ լրջագույն խնդիրների ֆոնին արխիվի տնօրենի վերաբերյալ վճռի բողոքարկման մասին 22/01/2021 12:20 Արմեն Սարգսյանն ակնկալում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը 22/01/2021 12:14 Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանն աշխատել է կարճ միացման հետևանքով. ԱԻՊԾ 22/01/2021 12:09 Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար. ԱՄՆ դեսպան 22/01/2021 12:00 Արցախի թեմի առաջնորդի այլ պաշտոնի անցնելը պայմանավորված էր նրա առողջական վիճակով. Վահրամ քահանա Մելիքյան 22/01/2021 11:47 «Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել». Բողոքի ակցիա՝ Ազգային ժողովի դիմաց 22/01/2021 11:43 Հանքարդյունաբերությունը դեռևս չի ապահովում կայուն զարգացում. ոլորտն առաջին անգամ համալիր ուսումնասիրության է ենթարկվել 22/01/2021 11:37 Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում օգնությունը 22/01/2021 11:32 ՊՆ-ում աշխատավարձերը չեն կրճատվել. մաս-մաս են վճարելու 22/01/2021 11:26 Հրապարակվել է 2020թ. խոշոր հարկ վճարողների ցանկը. «Գրանդ տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություններն առաջին եռյակում են