Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան

12/02/2015 21:29

Ես էի արգելել հոլովել «Դոդի Գագո» կնիքը. Սերժ Սարգսյան


ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում

«Բարև ձեզ:
Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին: Ասեմ, որ մենք բավականին լայն քննարկում ենք ունեցել նշված խնդիրների շուրջ գործադիր մարմնի նիստում, արտահայտվել են գործադիր մարմնի անխտիր բոլոր անդամները: Դեռ երկուշաբթի ես երկու-երեք օր ժամանակ էի խնդրել իմ գործընկերներից հնչեցված բոլոր տեսակետներն ամփոփելու համար: Այդ ամփոփումները ներկայացրել եմ արդեն այսօր՝ քիչ առաջ տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում, որտեղ էլ որոշում է կայացվել դրանք հնչեցնել խորհրդի նիստում և լսել նաև խորհրդի անդամների կարծիքները: Սա չի նշանակում, որ գործադիր մարմնի անդամներն այսօր այստեղ ելույթ չեն ունենալու:

Ասեմ, որ մեր վերջին քննարկումներն էապես տարբերվել են բոլոր նախորդներից: Հանրապետական կուսակցությունը քաղաքական ինստիտուտ է, և մեր քննության դիտակետում միշտ եղել են քաղաքական հարցեր, մեր կողմից շրջանառության մեջ դրվող բոլոր նախաձեռնություններին, հայտարարություններին կամ ելույթներին մենք վերաբերվել ենք որպես քաղաքական երևույթների, հետևաբար և քննարկել ու քաղաքական արձագանքներ ենք տվել դրանց: Այդպես եղել է միշտ:

Ժամանակի ընթացքում, սակայն, մենք նկատեցինք, որ այն, ինչ մենք անում ենք, միշտ չէ կամ քաղաքական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հետ կապված չէ, որ իմաստ ունի: Մենք հասկացանք, որ քաղաքական յուրաքանչյուր գործընթաց, ավելին, տրամաբանության հետ կապ ունեցող ցանկացած երևույթ միանգամից աղճատվում և խեղկատակության է վերածվում, երբ գործընթացի մյուս ծայրում կրկին հայտվում է տարրական տրամաբանության և իրականության զգացողության բացակայության գործելաոճը:

Մենք անկեղծորեն տրամադրվել էինք գործադիր մարմնի նիստում քննարկել Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթը և պաշտոնապես արձագանքել դրան. ճիշտ այնպես, ինչպես մշտապես արձագանքում ենք քաղաքական դաշտի բոլոր հայտնի դերակատարների հրապարակային խոսքերին ու հայտարարություններին, որոնք առնչվում են մեզ: Ցավով պիտի արձանագրեմ, որ քննարկման ընթացքում, սակայն, գրեթե անդրադարձ չեղավ այդ ելույթին: Առաջին հայացքից սա տարակուսանք կարող է առաջացնել, մինչդեռ բացատրությունն իրականում շատ պարզ է. քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում:

Ու նույնը՝ տարիներ շարունակ: Թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու, թե որն է «այբը», որը՝ «բենը»: Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր:

Լավ, բա մինչև ե՞րբ պետք է շարունակենք այսպես: Պարզ է չէ՞, որ այս ամենը հասկանում են բոլորը, պարզ է չէ՞, որ այս ամենը հասկացողները ժամանակի ընթացքում սկսում են անիմաստ համարել քննության առնել հնչեցված մտքերը, որոնք գիտակցված չեն արտասանվում: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Ահա թե ինչու չհնչեցին և չեն հնչում դիտարկումներ ելույթի վերաբերյալ, որի մասին խոստացել էինք քաղաքական կարծիք ձևավորել:

Հարգելի՛ գործընկերներ,

Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերադարձնում մտավոր դաշտ: Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն:

Անշուշտ, շատերի սպասելիքների տիրույթում էր, որ այսօրվա խորհրդի նիստում մենք ազդարարելու ենք Սահմանադրական բարեփոխումների հաջորդ փուլի մեկնարկը: Բայց մեկ անգամ ևս պիտի անդրադառնամ, թե ինչի համար ենք մենք այդ ամենը նախաձեռնել: Բարեփոխումների հայեցակարգը վաղուց է պատրաստ և իմ սեղանին է: Դուք բոլորդ դրա մասին գիտեք: Ոչինչ ինձ չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը, ավելին՝ հաշվի առնելով, որ դրա համար առկա է սատարման ավելի քան անհրաժեշտ քաղաքական պաշար: Բայց ես կայացրել եմ կառուցողական որոշում և մինչ օրս առկախել եմ գործընթացը՝ հայտարարելով, որ սահմանդրական բարեփոխումներն ամենևին էլ ինքնանպատակ չեն, և ինձ համար բավականին մեծ նշանակություն ունի հնարավոր լայն քաղաքական կոնսոլիդացիա՝ համախմբում, ունենալու և դրանով առաջ գնալու հարցը: Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ:

Սահմանադրական բարեփոխումները մարդկանց և քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենևին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են: Նոր Սահմանադրությունը կոչված պիտի լինի երկիրն առավելապես հեռու պահելու ցնցումներից, ամրացնելու և բալանսավորելու՝ հավասարակշռելու պետական համակարգը, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության մակարդակը, ավելացնելու կայացվող որոշումների վրա հասարակության ազդեցության հնարավորությունները, ավելի արդյունավետ դարձնելու իշխանությունընդդիմություն փոխգործակցությունը և այլն: Սահմանադրական բարեփոխումներն ի վերջո կոչված են հստակեցնելու պետական իշխանության մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունների շրջանակը և, դրանով պայմանավորված, նրանց պատասխանատվության սահմանները:

Կարևորագույն այսպիսի խնդիրների մասին են բարեփոխումները, ոչ թե անձերի կամ, ինչպես մատի փաթաթան են դարձրել՝ իշխանության վերարտադրության համար: Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն:

Եթե իշխանության վերարտադրություն ասելով հասկանում են, որ հաջորդ համապետական ընտրություններում ժողովրդի մեծամասնության քվեն ստացած ուժը կամ ուժերը կձևավորեն իշխանությունը և կնշանակեն երկրի բարձրագույն պաշտոնյաներին, ապա անհասկանալի է, թե ինչն է դրանում վատ և ինչու են այդպես շեշտված բացասական երանգ հաղորդում այդ տարողունակ բառին: Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության և, հաշվի առնելով իրենց, իրենց երեխաների ապագան և անվտանգությունը, Հայաստանի տեղը արդի աշխարհում և մեր առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրա արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ:

Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Մինչդեռ իրականում սահմանադրական բարեփոխումներն ուղիղ հակառակի մասին են: Դրանք են, որ ի տարբերություն ներկա իրականության, պետք է ամրագրեն երկրում իշխանության անցնցում փոփոխության իրավական նախադրյալները: Դրանք են, որ կարող են հնարավորություն ստեղծել բոլոր առողջ քաղաքական ուժերի համար մշտապես ուղղակի մասնակիցը լինել իշխանության ձևավորման գործընթացներին: Նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կան հայրենասեր, գրագետ ու աշխատող մարդիկ, մարդիկ, ում հետ կարող ենք ճանապարհ անցնել, ովքեր իսկապես կարող են խնդիրներ լուծել, ոլորտներ առաջ տանել և մեջք մեջքի կանգնել մեր երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելիս: Ահա այսպիսի կոնսոլիդացիա, այսպիսի համախմբում է հարկավոր մեր երկրին, որ խնդիրները լուծենք, ոչ թե նոր խնդիրներ հարուցենք:

Բայց ունենք այն, ինչ ունենք: Քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության և տարրական տրամաբանության հետ կապ չունեցող մարդ: Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին: Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել:

Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից: Կիսաքայլերով կամ մանկամտությունն ու անընկալունակությունն անվերջ ներելով ժամանակի ընթացքում մենք շատ մեծ վնաս կհասցնենք մեր երկրին, մեր տնտեսությանը և մեր ժողովրդին: Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից:

Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք: Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում: Ծանո՞թ պատկերներ են, չէ՞: Իհա՛րկե ծանոթ են: Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում: Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են:

Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի: Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել:

Ու կրկի՛ն պետք է ասեմ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Սիրելի՛ հանրապետականներ,

Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղայնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար: Դա նախ և առաջ արել եմ որպես երկրի Նախագահ, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար: Երկրի երկրորդ քաղաքական ուժի ֆորմալ ղեկավարի քայլերը չէին կարող կարևոր չլինել ինձ համար՝ հատկապես երկրում քաղաքական կայունությունը պահպանելու և մեր հասարակությանը ամենատարբեր արկածախնդրությունների մեջ ներքաշելու հեռանկարից հեռու պահելու համար: Միշտ փորձել եմ համբերատար լինել, ներողամիտ լինել, դանդաղ բացատրել, հանգիստ ուղղություն ցույց տալ: Երբեմն ընկալել է, երբեմն հնարավոր չի եղել իրողությունները պարզունակության աստիճանի հասցրած ներկայացնել, և ինչ-որ բան չի ստացվել: Սխալվել եմ: Փորձել եմ պաշտպանել շատերին, բայց չեմ նկատել, որ դրանով վնասում եմ ամբողջ քաղաքական դաշտը, քանի որ նման քաղաքական երևույթի առկայությունն ինքնին աղճատում է ողջ դաշտը:

Հարգելի ներկանե՛ր, բոլորդ իմ հավատարիմ թիմակիցներն եք: Մենք երկար ճանապարհ ենք անցել: Բայց ես շատ լավ գիտեմ, թե դուք մտովի որքան ժամանակ է ինձ մեղադրում եք նման քաղաքական կամ ավելի շուտ վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար: Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում:

Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի:

Իսկ հիմա, հարգելի ներկաներ, մեր քայլերի մասին:

1. Այսօր իմ հրամանագրով Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա:

2. 2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը:

3. Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին:

4. Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ:

Վերջում ասեմ, որ խոսքս ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան քաղաքական կամ կեղծքաղաքական երևույթի մասին էր: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և գործարարի, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը:

Այսքանը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:33 Արցախի լիակատար ազատության պայքարը ավարտված չէ․ մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա. Արցախի ԱԺ նախագահ Այսօր, 10:30 «Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը՝ Ջերմուկում Այսօր, 10:24 «Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է Այսօր, 10:22 «Ժողովուրդ». Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել ՊՎԾ-ին՝ մանրազնին ուսումնասիրել քրեակատարողական ծառայության ոլորտը Այսօր, 10:13 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր դեմ 2 քրեական գործ կա հարուցված Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել. Նա «սև ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո Այսօր, 10:00 Հասարակության մեջ որևէ մեկը չպետք է դառնա խարանի թիրախ, երբ իրացնում է որևէ իրավունք. ՄԻՊ-ն ուղերձ է հղել Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել և մանիպուլացրել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին Այսօր, 09:52 Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 09:49 «Փաստ». ՊՎԾ-ի ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն «բռի մեջ պահել» Սուրեն Պապիկյանին Այսօր, 09:42 «Հրապարակ». Երևանի բոլոր համայնքներում ՔՊ-ն կուսակցական գրասենյակներ է բացում, որոնք որպես նախընտրական շտաբներ են ծառայելու 09/12/2022 21:23 Լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից 09/12/2022 21:20 Քաղաքապետ ընտրվելու դեպքում պրոֆեսիոնալների հետ կաշխատեմ, սա ֆուտբոլ չէ, որ ամեն մեկն իր թիմով գա․ Երվանդ Թարվերդյան (Tert.am) 09/12/2022 21:00 Ստեփանավանի, Գորիսի, Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր 09/12/2022 20:50 Թանձրարյունություն. Խնդրի առաջացման պատճառները և կանխարգելման մեթոդները 09/12/2022 20:40 Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայական ծրագրերը 09/12/2022 20:29 Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառության փաստը հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ․ Միջազգային հանրությունն իրավունք չունի անտեսելու աղաղակող փաստերը․ Արցախի ՄԻՊ 09/12/2022 20:12 Ռուբեն Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ 09/12/2022 19:58 Կոչ ենք անում աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ կանխել Ադրբեջանի ցեղասպան նկրտումները․ «Պատիվ ունեմ» խմբակցություն 09/12/2022 19:43 ԵԱՏՄ մաքսային տարածքով անցնող բեռների տեղաշարժի սահմանափակումները պետք է վերացվեն․ Տոկաև 09/12/2022 19:29 Silicon Mountains տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովը՝ նվիրված Խելացի լուծումների կիրառմանը տնտեսության տարբեր ճյուղերում, Երևանում համախմբեց ՏՀՏ և բիզնես համայնքը 09/12/2022 19:16 Արցախի խորհրդարանն ընդունել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը 09/12/2022 19:02 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ արձակված հրիթռը սպիտակ ֆոսֆոր պարունակող ֆոսֆորային ռազմամթերք է 09/12/2022 18:54 ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին․ Քերըն Դոնֆրիդն՝ Արարատ Միրզոյանին 09/12/2022 18:43 Շատ երկրներ շահագրգռված են ԵԱՏՄ-ում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմամբ և նոր միջանցքների ստեղծմամբ․ Պուտին 09/12/2022 18:30 ՇՀԿ և ԱՊՀ երկրներն ընդլայնելու են ռազմական համագործակցությունը․ Շոյգու 09/12/2022 18:18 «Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը»․ Մանրամասներ Փաշինյան-Պուտին հանդիպումից 09/12/2022 18:03 ԵԱՏՄ երկրներն առաջիկա երկու տարում պետք է ձևավորեն գազի միասնական շուկա, ապա անցնեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորմանը․ Պուտին 09/12/2022 17:52 Արցախի նախագահն այցելել է Լիոն․ Ստորագրվել է հռչակագիր, որով միջազգային հանրությանը կոչ է արվում պաշտպանել Հայաստանի և Արցախի իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը 09/12/2022 17:42 ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը 09/12/2022 17:30 Հալիձոր-Տաթև ճանապարհահատվածին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր 09/12/2022 17:19 Արցախում քաղպաշտպանության պատշաճ կազմակերպումն առաջնային խնդիր է․ Ռուբեն Վարդանյան 09/12/2022 17:07 Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի դեմ և դրանք որակել ցեղասպանություն 09/12/2022 16:56 «Հայրենիք» խմբակցությունը Վանաձորում քաղաքական ճգնաժամի հաղթահարման լուծում է առաջարկում 09/12/2022 16:46 Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին 09/12/2022 16:34 Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են 09/12/2022 16:21 Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023 թվականի ծրագիրը 09/12/2022 16:16 Ռուբեն Ռուբինյանը Անն Լույոյին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը 09/12/2022 16:03 Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Կարինե Հարությունյանը 09/12/2022 15:53 Ոստիկանների նկատմամբ բռնությանը լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ չկասկածի. Ալեն Սիմոնյան 09/12/2022 15:39 Ներքին գործերի նախարարության ստեղծումը թույլ կտա ոստիկանությանը պրակտիկ կերպով իրականացնել ապաքաղաքական գործունեություն. Փոխնախարար 09/12/2022 15:24 Դոլարի առքի նվազագույն գինը 394 դրամ է, վաճառքինը՝ 404 դրամ 09/12/2022 15:08 Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժխնդիր լինել 09/12/2022 14:53 Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել 09/12/2022 14:39 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/12/2022 14:30 ԵԱՏՄ-ում էներգակիրների սակագները սկզբունքորեն տարբերվում են այլ երկրներից՝ 10 և ավելի անգամ ցածր են. Պուտին 09/12/2022 14:21 Երբ Արարատ Միրզոյանին բաշիբոզուկների խուժանը մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն չգյուլեց ոչ մեկին. Հայկ Կոնջորյան 09/12/2022 14:15 Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպանին 09/12/2022 14:04 ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների միջև հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 տոկոսով. վարչապետ 09/12/2022 13:55 Էքստրեմալ իրավիճակներում է, որ ամբողջությամբ բացահայտվում է մարդու էությունը. Հրայր Թովմասյանը շնորհավորել է Արևիկ Պետրոսյանի ծննդյան տարեդարձը 09/12/2022 13:48 Արևմուտքն ուկրաինացի ժողովրդին օգտագործում է որպես թնդանոթի միս. Պուտին 09/12/2022 13:42 ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջազգային համաժողովի 09/12/2022 13:32 Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը սենյակում». ՀՀ ԱԽ քարտուղար 09/12/2022 13:17 Շարունակելու ենք աշխատել, որ հասկանանք՝ որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ ենք ստեղծելու ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկման համար. Արմեն Գրիգորյան 09/12/2022 13:07 Նոր օրենքով պետական պահպանության ծառայություն կհատկացվի միայն նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին. մյուսների դեպքում վարչապետը կորոշի՝ պե՞տք է, թե՞ ոչ 09/12/2022 12:58 Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհ կա 09/12/2022 12:43 ՊՊԾ-ում, ԱԱԾ-ում ու Ներքին գործերի նախարարությունում ատեստավորման ճանապարհով բոլորի աշխատավարձը կբարձրանա մինչև հարյուր տոկոս. ԱԽ քարտուղար 09/12/2022 12:38 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 09/12/2022 12:24 Քաղաքապետարանը «Մանկական Եվրատեսիլի» հանդիսատեսին խնդրում է համալիր գնալ ավտոբուսներով 09/12/2022 12:15 Հայաստանի պետական պարտքն ավելանում է շատ բարձր տեմպերով. չի կարելի պետական պարտքն այդպես նսեմացնել. Թադևոս Ավետիսյան 09/12/2022 12:03 Տնտեսական աճը կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել. Արթուր Խաչատրյան 09/12/2022 11:41 Փրկարարները դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենա 09/12/2022 11:28 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք 09/12/2022 11:16 Կասեցվել է վտանգավոր նրբաբլիթի թողարկումը 09/12/2022 11:09 Հանրային քննարկման է դրվել պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի նախագիծը 09/12/2022 11:00 Երևանում և ՀՀ բոլոր մարզերում լույս չի լինի 09/12/2022 10:56 «Հրապարակ». Կրպակի ապամոնտաժումն ապօրինի՞ է. բերման ենթարկվեց կրպակի սեփականատերը 09/12/2022 10:51 «Ժողովուրդ». «Դաշնակցությունը» «Հայաստան» խմբակցության ներսում գերիշխող է դառնում 09/12/2022 10:44 Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում 09/12/2022 10:37 Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Երևանից մեկնել է Ստամբուլ 09/12/2022 10:35 «Ժողովուրդ». Փաշինյանն իր թիկնազորի ու պետի աշխատավարձը բարձրացնում է. ՊՊԾ պետը կստանա ԱԱԾ պետին և ոստիկանապետին հավասար աշխատավարձ 09/12/2022 10:33 «Հրապարակ». Արցախի նախագահն ամեն ինչ անում է, որ 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները 09/12/2022 10:28 Վանաձորում առկա է քաղաքական և կառավարչական ճգնաժամ, առաջարկում ենք նոր ընտրություններ անցկացնել. Վահե Դոխոյան 09/12/2022 10:14 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բիշքեկ 09/12/2022 10:13 ՄԻՊ-ն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանում միգրացիայի և տեղահանված անձանց հումանիտար հարցերով առկա վիճակի վերաբերյա հետևությունները 09/12/2022 10:05 Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհի երթևեկությունը դեկտեմբերի 9-ին և 10-ին կկազմակերպվի ընդհատումներով և սահմանափակումներով 09/12/2022 10:01 «Ժողովուրդ». Կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը հրաժարվում է քրեական վարույթով որևէ ցուցմունք տալ 09/12/2022 09:55 «Հրապարակ». Մինչ դրսից կառավարության շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ 09/12/2022 09:46 «Ժողովուրդ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ՊՆ-ում. Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ է հյուսում Անդրանիկ Քոչարյանը 09/12/2022 09:39 «Հրապարակ». Իշխանությունը տարեվերջյան արտահերթ նիստերով փորձելու է «սղղացնել» աղմկահարույց նախագծեր 08/12/2022 23:36 Հակառակորդը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. ՀՀ ՊՆ 08/12/2022 21:02 Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածին մառախուղ է, Ստեփանավանի ոլորաններում՝ մերկասառույց 08/12/2022 20:50 Ոստիկանությունը Ջերմուկում հեծանիվների գողերի է բռնել 08/12/2022 20:39 Բաբաջանյան փողոցում հափշտակել է 62-ամյա կնոջ պայուսակն ու փախել 08/12/2022 20:28 Ո՞ր գործոններով է պայմանավորված բնածին աղիքային անանցանելիությունը. Բուժումը նորածնային շրջանում 08/12/2022 20:17 Դեկտեմբերի 9-ին և 10-ին Աղվանի-Տաթև ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով 08/12/2022 20:06 Արգիշտի Քյարամյանը Կարեն Փթուկյանին նշանակել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ 08/12/2022 19:56 Ավարտվել է հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացումը․ Սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած 3 զինծառայողների գտնվելու վայրը անհայտ է մնում․ ՔԿ խոսնակ 08/12/2022 19:45 Թուրքիան բանակցելու է Ռուսաստանի հետ՝ գազը 25 տոկոսով ավելի էժան գնելու հարցի շուրջ 08/12/2022 19:33 «Կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել տնտեսական բազմակի էֆեկտ ապահովող ներդրումային ծրագրերի իրականացումը»․ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարությունում էր 08/12/2022 19:23 Տուբերկուլոզային կոքսիտ․ Հիվանդության արտահայտված կողմը 08/12/2022 19:10 ԱՄՆ-ն Ուկրաինայում պալատական նոր հեղաշրջում է նախապատրաստում․ Զախարովա 08/12/2022 18:58 «Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում իրականացվող ծրագրերը նպաստում են երկկողմ փոխշահավետ կապերի ընդլայնմանը»․ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լին Թրեյսիի հետ 08/12/2022 18:45 «Տարածաշրջանային լարված իրավիճակը նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պետք է լինի»․ Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենցինի հետ 08/12/2022 18:33 Արցախում ակնկալում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքին 08/12/2022 18:20 Տաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է՝ տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով 08/12/2022 18:08 Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր 08/12/2022 17:55 «Ալժիրը պատրաստ է հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»․ Սմաիլ Բենամարան՝ Վահագն Խաչատուրյանին 08/12/2022 17:45 Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը վերաբերող հարցեր 08/12/2022 17:34 Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում կանցկացվի Բիշքեկում

Տվյալ բաժնի վերջին նյութերը