Հատուկ նախագիծ՝ «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». «100 դուռ՝ 100 աղոթք»

13/02/2015 20:59

Հատուկ նախագիծ՝ «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը». «100 դուռ՝ 100 աղոթք»


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում կանդրադառնանք այս օրերին իրականացվող մշակութային նախագծերին:

Այսօր զրուցել ենք «100 դուռ» լուսանկարչական նախագծի հեղինակ, ռեժիսոր Խաչիկ Եղոյանի հետ:

Նախագծով նախատեսված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ լուսանկարել ՀՀ տարածքում՝ այդ թվում Արցախում, Ջավախքում  և Արևմտյան Հայաստանում տեղակայված հարյուր եկեղեցիների ու վանական համալիրների դռները:

-Խաչիկ, նախ ներկայացրեք՝ ի՞նչ թիմով եք իրականացնում նախագիծը:

-Ես՝ որպես նախագծի հեղինակ, համահեղինակն ու լուսանկարների հեղինակը՝ ընկերս՝ լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը և մեկ մարդ վիդեոօպերատոր է: Խումբն իրականում փոքր է: Հետագայում նկարահանումների ընթացքի մասին փոքրիկ ֆիլմ կպատրաստվի: Բացի այդ պետք է ասեմ, որ երբ մեկնում ենք նկարահանումների մեզ միանում են նաև քաղաքացիներ, ովքեր պարզապես ցանկանում են ինչ-որ կերպ աջակցել: Մենք իրենց նվիրում ենք նախագծի անունով հատուկ շապիկներ, որով ավելի լսելի ենք դարձնում մեր գաղափարը: 



-Հետաքրքիր է, ինչու՞ հենց եկեղեցիների 100 դռներ: Ինչպե՞ս է ծնվել լուսանկարների այս շարքի գաղափարը:

-Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բեմադրում եմ համերգներ, նկարահանում փոքրիկ վավերագրական ֆիլմեր, տեսահոլովակներ: Մի խոսքով՝ ստեղծագործող մարդ եմ ու որ ամենակարևորն է՝ հավատացյալ: Իրականում այս նախագծի գաղափարը շատ պատահական ծնվեց: Մի օր Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում էի նստած, իսկ սա, ի դեպ, իմ ամենասիրելի եկեղեցիներից մեկն է: Եղանակը շատ լավն էր և արևի լույսը գեղեցիկ ստվեր էր ստեղծում տաճարի դռան վրա: Որպես ռեժիսոր այդ տեսարանը միանգամից ինձ գրավեց: Հեռախոսով նկարեցի ու ստացված նկարին երկար նայելուց հետո հասկացա՝ չգիտեմ դա ներքին զգացողություն էր, ներքին ձայն էր, բայց հենց այդ ժամանակ հստակ որոշեցի, որ պետք է 100 եկեղեցու դուռ նկարեմ: Դա դեռ 2012 թվականն էր: Հետագայում որոշեցինք, որ ցուցահանդեսը կպատրաստենք Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Գիտեք պատմությունն էլ ցույց է տվել, որ մարդկությունն ու հատկապես մեր ժողովուրդը, ուժեղ է իր համախմբվածությամբ: Այս ցուցադրությունն էլ համախմբման ու ուխտագնացության նման մի բան է լինելու: Շատ մարդիկ, միգուցե իրական կյանքում չեն կարող կամ չեն այցելում այդ եկեղեցիներ, իսկ այսպես կարծես թե կանցնեն այդ 100 եկեղեցու շեմով:



-Խաչիկ, ասացիք որ նախագծի համար լուսանկարելու եք նաև Արևմտյան Հայաստանում գտնվող եկեղեցիները:

-Այո, դա հատուկ որոշված էր: Արևմտյան Հայաստան նկարահանումների համար կմեկնենք, ամենայն հավանակությամբ,  փետրվարի վերջին: Բացի այդ, հավանաբար ամռանը,  «100 դուռ» լուսանկարների ցուցահանդեսը պարտադիր լինելու է նաև Ստամբուլում: Ուզում եմ մարդիկ հասկանան, որ սա ուղղակի ինքնանպատակ ցուցահանդես չէ: Սա գաղափար է, ուխտ է ինձ համար՝ նկարելու ընթացքում, ու բոլոր այցելուների համար, ովքեր կտեսնեն արդեն պատրաստ լուսանկարներն արդեն ցուցահանդեսի ժամանակ:



-Ինչ եք կարծում, Արևմտյան Հայաստանում նկարահանումների ընթացքում խոչընդոտներ չեն լինի՞: Հատկապես, երբ հասկանալի լինի, թե ինչ նպատակով են դրանք արվում:

-Ես չեմ սիրում անիմաստ հերոսություն խաղալ, ու այնպես չէ, որ իմ նկարահանումներն այնտեղ հերոսություն են լինելու:

-Իսկ ցուցահանդեսի՞ մասով: Կարծում եք, այն կընկալվի՞ թուրք հասարակության կողմից:

-Պետք է ասեմ, որ այսօր մենք հասել ենք նրան, որ Թուրքիայում կան շատ մարդիկ, ովքեր հայերի կողքին են, ովքեր գիտեն ու ընդունում են եղելությունը: Այս դեպքում ևս՝ կարծում եմ տեղի հայ համայնքից բացի, նրանք ևս կլինեն մեր կողքին:



-Եթե վերադառնանք 100-ամյա տարելիցին: 1915 թվականին՝ դրան նախորդող ու հաջորդող տարիներին, ակտիվորեն տեղի էր ունենում նաև, այսպես ասած «մշակութային ցեղասպանություն»:  Կարո՞ղ ենք ասել, որ իրականացվող մշակութային բազմաբնույթ նախագծերն ինչ-որ տեղ սրա մասին էլ են փորձում բարձրաձայնել:

-Այստեղ խնդիրն առաջին հերթին, իհարկե, մշակութային չէ: Մարդկությունը պետք է դատապարտվի այն, ինչ եղել է: Հակառակ դեպքում՝ նույն ոճիրը կարող է տեղի ունենալ շատ ու շատ այլ ազգերի հանդեպ: Դատապարտումն ու հատուցման հասնելն այսօր մեր առաջնային խնդիրներն են՝ մշակույթը կարող է այս նպատակները բարձրաձայնող միջոց լինել:

Իսկ առհասարակ, կարծում եմ, մեր արտաքին քաղաքականությունը զբաղվում է հարցով ու, ըստ իս, շատ լավ է զբաղվում: Ընդ որում, խնդիրն այստեղ 100-ամյա տարելիցը չէ: Սա թիվ է, տարի, որ կանցնի: Աստված տա, մարդկանց հոգիներում այնքան ուժ ու մարդասիրություն լինի, որ վերջիվերջո, հրաշք կատարվի ու մեզանից ներողություն խնդրեն: Բայց, եթե 100-ամյա տարելիցին էլ հրաշք չկատարվի, անգամ եթե էլի 100 տարի անցնի՝ միևնույն է մենք պիտի պայքարենք արդարության համար, պիտի հասնենք դրան ու հասնելու ենք:



-«100 դուռ» ցուցահանդեսը ե՞րբ հասանելի կլինի Երևանում: 

-Նախատեսում ենք այն բացել մարտ ամսին, կամ՝ ապրիլին: Այնպիսի ժամանակահատված ենք ցանակնում ընտրել, որ անպայման ընդգրկվի հենց ապրիլի 24-ը:

Ես էլ որպես հեղինակ ցանականում եմ բոլորին հրավիրել: Հրավիրել բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն սիրել: Բոլորս, երբ իրար սիրենք կլինենք համախմբված և ուժեղ, թող սա ուխտ դառնա և այդ օրերին համատարած աղոթքը տիրի, քանի որ սրտանց հավատքն ու աղոթքը իսկապես կարող են հրաշքներ գործել:

Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:
 

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:12 Հայ մարմնամարզիկները Բուլղարիայում մասնակցելու են World Challenge Cup մրցաշարին Այսօր, 20:00 «Կիրանցում մարդիկ մի բան են ասել, որ փոխանցեմ ձեզ․ ասել են՝ ժողովրդին ասեք, որ ձեր մեջքին կանգնած ենք»․ Բագրատ Սրբազանը պատմեց Կիրանց իր երեկվա այցի մասին Այսօր, 19:41 «Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն»․ Եկեղեցին արձագանքել է «հարկ վճարելու» մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․ «Սպուտնիկ Արմենիա» Այսօր, 19:32 «Նրանք գործի չեն գնում, գնում են հայհոյելու․ Խորհրդարանի ամբիոնը դարձրել են հայհոյախոսության պատվանդան»․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին Այսօր, 19:21 Իշխանություններն ինչ ուզում են՝ թող ասեն, Սրբազան պայքարը ցանկալի արդյունքով է ավարտվելու․ Զոհված զինվորների ծնողներ Այսօր, 19:12 Բագրատ Սրբազանը հանդիպել է Շարժմանը կամավորագրված քաղաքացիների հետ Այսօր, 19:00 Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին Այսօր, 18:50 Նիկոլ Փաշինյանն Արման Բոշյանին արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակել Այսօր, 18:41 27 և 29-ամյա երիտասարդները մաքսանենգությամբ 11 կգ թմրամիջոցներ են սահմանից տեղափոխել Հայաստան Այսօր, 18:30 ԿԳՄՍՆ-ում որոշել են նորոգել Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը Այսօր, 18:21 ՄԻՊ ներկայացուցիչներն են տեսակցել Լեո Նիկոլյանին Այսօր, 18:09 Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը զանգահարել է Ալեն Սիմոնյանին․ քննարկել են «անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում», միջխորհրդարանական կապերն ընդլայնելու հնարավորությունները Այսօր, 18:00 Մինչ այս պահը ապօրինի ազատազրկված Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով դատարանը արդար որոշում կայացրեց․ Սոս Հակոբյան Այսօր, 17:50 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հալլեի համալսարանի պատվիրակությանը Այսօր, 17:40 «Կոչումը՝ կին. ոսկե կոդ - 2024». Ամենամյա մրցանակաբաշխություն Այսօր, 17:30 Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով Այսօր, 17:17 Ազատություն ենք մաղթում մեր ընկերներին, ովքեր այսօր քաղաքական պատճառներով բանտարկված են․ Նարեկ Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 17:05 Որքան շուտ կանգ առնե՛ք ու հեռանա՛ք՝ այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ ժողովրդի, և՛, ի դեպ, ձեր համար. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին Այսօր, 16:51 Ես չեմ փախել երկրից, երբ Փաշինյանի վարկանիշը եղել է 93 տոկոս, չեմ փախել, երբ իջել է 73, հիմա էլ՝ երբ չկա 7 տոկոս, պետք է փախնե՞մ․ Սաղաթելյան Այսօր, 16:48 Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ազատ արձակվեցին Այսօր, 16:29 Ժաննա Անդրեասյանը Բրիտանական թանգարանում քննարկել է Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված նմուշների՝ ՀՊԹ-ում ցուցադրման հարցը Այսօր, 16:25 Վազգեն Սաղաթելյանը տարբեր քրեական հետապնդումների է ենթարկվել այս ընթացքում, բայց երբեք չի թաքնվել․ փաստաբան Այսօր, 16:21 Սրանց կյանքում ամենաթանկն իրենց պաշտոններն են. Արցախի պատգամավոր Այսօր, 16:15 Եկել է ժամանակը, որ եկեղեցին հարկեր վճարի. մոմ, գինի, կոկա-կոլա են ծախում, բայց հարկ չեն վճարում. Ալեն Սիմոնյան Այսօր, 16:13 Արցախի իշխանությունները չեն հանձնել Արցախը. առաջիկայում դրա մասին կխոսենք. Մելքումյան Այսօր, 16:08 Սիրելի հայրենակիցներ, սատանա կա քաղաքում. ՔՊ-ական Այսօր, 16:06 Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 16:01 Ես երևանցի տղա եմ, միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ ու քայլելու եմ. Ալեն Սիմոնյան Այսօր, 15:53 Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, օգտագործել եմ քաղաքական քննադատության իրավունքը․ Սամսոնյան Այսօր, 15:44 Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Այսօր, 15:42 Այս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները. մասնագետների կողմից հաղորդում է լինելու. Սրբազան Այսօր, 15:39 Մեր պաշտպանյալները չեն մեղադրվում մարդ գողանալու համար․ Մելիքյան Այսօր, 15:30 Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ Դանիելյան Այսօր, 15:25 Ալեն Սիմոնյանը ճիշտ է. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Դանիելյան Այսօր, 15:11 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալին Այսօր, 15:01 «Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Այսօր, 14:54 Եթե մի քիչ հայ լինեիք՝ Բաքվի բանտում գտնվող Դավիթ Իշխանյանի անունը չէիք շահարկի. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին Այսօր, 14:49 Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ Այսօր, 14:45 Փաշինյանական վարչախմբի պարագայում մարդիկ կալանավորվում են իրենց հնչեցրած հանրային սուր կարծիքի համար․ Դավիթ Ֆիդանյան Այսօր, 14:43 Հեքիաթների ժանրից է, որ այս շարժումը կհաջողի. Վահագն Ալեքսանյան Այսօր, 14:35 «Ազատություն՝ քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստից առաջ (Տեսանյութ) Այսօր, 14:29 LIVE. Բագրատ Սրբազանը հանդիպում է Արցախի կառավարության անդամների, պատգամավորների հետ Այսօր, 14:24 Կոչ եմ անում Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորին չլինել Նիկոլ Փաշինյանի ասած՝ «վնգստացող դատավոր»․ Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 14:19 Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Այսօր, 14:16 Գոհար Ավետիսյանը տատիկի մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հրապարակել Այսօր, 14:13 Ժողովո՛ւրդ, ես ձեզ ասում եմ՝ պատերազմ չի լինելու, մի՛ վախեցրեք էս ժողովրդին. Սամվել Բաբայան Այսօր, 14:10 Թող ԱԺ անվտանգության աշխատողները դուրս գան, տեղը ծառեր տնկենք, անվտանգ կլինի. Գառնիկ Դանիելյան Այսօր, 14:04 Արցախի հարցը հայոց հարցից անջատ չպետք է դիտարկենք. Սրբազան Այսօր, 14:00 Դուք երկար տարիներ եղել եք ՀՀ-ի ոչ միայն ֆիզիկական, այլև՝ հոգևոր անվտանգության երաշխավորը. Պետրոսյանը՝ արցախցիներին Այսօր, 13:54 Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 98 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 55.250 մլն դրամ. ՊԵԿ Այսօր, 13:52 Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես պաշտպանել ՀՀ սահմանները. Հակոբ Արշակյան Այսօր, 13:49 Ռուս սահմանապահներն ուզում են դուրս գալ Իրանի և Թուրքիայի սահմաններից, մենք ենք խնդրում, որ մնան. Սամվել Բաբայան Այսօր, 13:48 LIVE. Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները Այսօր, 13:43 Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը «հետույքի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 13:36 Մասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ Այսօր, 13:33 Պատերազմներն իրենք են բերել՝ իրենց ապաշնորհ լինելու պատճառով. Սրբազանը հանդիպում է արցախցիների հետ Այսօր, 13:28 Սասուն Խաչատրյանի եղբայրը կենսագրությունում թաքցրել է, որ եղել է «Սորոսի» հիմնադրամի անդամ Այսօր, 13:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Այսօր, 13:17 Սրբազանի առաջնորդած շարժումը հույս ու վստահություն է տալիս՝ մի օր Արցախ վերադառնալու. Մետաքսե Հակոբյան Այսօր, 13:14 ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին Այսօր, 13:11 ՀՀ հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 13:08 «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»․ Արարատում 59-ամյա անձը 14-ամյա աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել Այսօր, 13:03 Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA Այսօր, 12:53 Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Այսօր, 12:49 Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ Հայտարարություն Այսօր, 12:45 Կիրանցում, Ոսկեպարում ու մյուս գյուղերում 2026-ի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:42 Հայաստանում Իրանի դեսպանատանը Սգո մատյան կբացվի Այսօր, 12:36 «Ամենաընդունելին է, բայց վերջնական չէ». Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ սահմանազատումը կշարունակվի 1976 թվականի քարտեզներով Այսօր, 12:33 Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին Այսօր, 12:29 Բագրատ Սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ. ԱԺ նախագահ Այսօր, 12:23 Արմեն Գրիգորյանը քննարկել է Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները Այսօր, 12:18 Իրանն է մեղավոր նախագահի ուղղաթիռի կործանման մեջ, վատ եղանակային պայմաններում օգտագործել է ամերիկյան արտադրության 45-ամյա ուղղաթիռ. Պետդեպ Այսօր, 12:13 «Իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ». եկեղեցին պատարագները վերածել է քաղաքական միտինգների. Ալեն Սիմոնյան Այսօր, 12:09 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Այսօր, 12:04 Ես երբեք չեմ ասել՝ ինչ-որ մեկը Ռուսաստանի գործակալ է. Վազգեն Գալստանյանի հետ հանդիպման պատճառ էլ չեմ տեսնում. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:55 ՀԱԿ-ը նոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կոալիցիա կազմելու մտքեր ունի. Վահագն Ալեքսանյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Վարչապետի հետ քննարկել ենք իրավիճակը. շարժման մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան Այսօր, 11:43 Փաստաբանները ենթարկվելու են լրացուցիչ հարկման, ինչի հետևանքով ծառայությունների՝ 38 և ավելի տոկոսով թանկացում կլինի. Մանրամասներ Այսօր, 11:36 Բարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Այսօր, 11:33 Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:30 Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և գոհ է․ Էրդողանը՝ Ալիևին Այսօր, 11:23 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի Այսօր, 11:17 44-օրյա պատերազմի ժամանակ ծանուցումներ էինք ուղարկում, պարզվում էր՝ քաղաքացիները մահացած են. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:12 Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում Այսօր, 11:08 LIVE. Փաստաբանները գործադուլ են հայտարարել Այսօր, 11:03 Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին (Տեսանյութ) Այսօր, 10:56 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Այսօր, 10:46 Մեր նոր զորամասերից մեկն է. մեծ բարեփոխումներն իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան Այսօր, 10:43 ԱԺ-ում հարգեցին Իրանի նախագահի ու նրան ուղեկցող անձնակազմի հիշատակը Այսօր, 10:41 Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Այսօր, 10:38 Լարսը բաց է, ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 10:33 Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Վանաձորում և Երևանում Այսօր, 10:32 «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Այսօր, 10:30 Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսին չհաշված. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (Տեսանյութ) Այսօր, 10:24 Տավուշի սահմանամերձ ճանապարհից բերման ենթարկված Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Այսօր, 10:21 Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը կարող եք կոչել ամեն ինչ, բայց ոչ սահմանազատում. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:11 Ադրբեջանի բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան հայ ոստիկանի. սա աննորմալություն է. Հովհաննիսյան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման ու նվաստացման դեպքը մինչ օրս անպատիժ է Այսօր, 10:08 «Հրապարակ». «Կուզեմ Նիկոլը հեռանա, իր քթին հարված լինի, որ այս պարտությունները հաղթանակ չներկայացնի». Արամ Մանուկյան Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Կին դատավորների զգալի մասը ցանկություն չունի գնալ ԲԴԽ