23/02/2015 15:49
Ազատամարտիկներ Պավել Մուրադյանն ու Արմեն Լամբարյանը հրաժարվել են իրենց մեդալներից. Լուսանկարներ
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազատամարտիկներ Պավել Մուրադյանը (Ապարանցի Պավլիկը) և Արմեն Լամբարյանը հայտարարել են, որ հրաժարվում են իրենց շնորհված մեդալներից:
Բանախոսները պատճառաբանել են այս քայլը հունվարի 31-ին Բերձորի մոտ տեղի ունեցած իրադարձություններով.
«Ընդհանուր առմամբ հրաժարվում ենք 11 մեդալից»,- ասել են ազատամարտիկները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր մեդալից էր հրաժարվել նաև Հիմնադիր խորհրդարանի անդամ Իգոր Մուրադյանը: