25/02/2015 11:39
Տ. Հրիսթեա. Այս տարին կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հստակեցման տեսանկյունից
Այս տարի հստակեցվելու են ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու համագործակցության շրջանակն ու ապագան: Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ընդգծելով՝ տարին կարևոր է:
Նրա խոսքով՝ իրենց նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ԵՄ-ՀՀ երկկողմ հարաբերությունների հետագա ձևավորմանը:
«Այս համաժողովը ևս պլատֆորմ է, որը կնպաստի տեսակետների փոխանակմանը»,- ասաց Տրայան Հրիսթեան:
«ԵՄ-ն Հայաստանի հետ հեռանկարային հարաբերություններ է նախանշում ու կողմերն ունեն քաղաքական կամք»,- ավելացրեց նա: