03/03/2015 16:04
Վալերի Պերմյակովին չեն հանձնի հայ իրավապահներին. ՌԴ դատախազության պատասխանը
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է Զարուհի Փոստանջյանի նամակի պատասխանը:
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ ի պատասխան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին (պատճենը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային) հասցեագրված նամակ-պահանջագրի` այսօր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան, որ Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և նրան չեն հանձնի հայ իրավապահներին:
Պատասխանը ամբողջությամբ՝ ստորև.