05/03/2015 15:37
Նաիրա Զոհրաբյանն ընտրվել է ԲՀԿ նախագահ
Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր ղեկավարն է: Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջարկել է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ով իր ելույթում ասել է, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
Այսպիսով, իր գոյության ընթացքում առաջին անգամ ԲՀԿ ղեկավար կազմը փոփոխություն կրեց: Իսկ թե ինչպե՞ս կփոխվի կուսակցության քաղաքական կուրսը` հաջորդիվ: