13/03/2015 12:30
Ռուբեն Բալոյանը դիմել է ՓՊ` Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի նկատմամբ վարույթ հարուցելու համար
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին` խնդրելով կարգապահական վարույթ հարուցել դերասանի ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեի նկատմամբ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:
Նրա խոսքով` դեռևս պատասխան չի ստացել:
Ռ. Բալոյանը ասաց, որ խոսքը վերաբերվում է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` Facebook-յան էջում հրապարակված Մարի Դոզեի արտահայտություններին իր հասցեին, որոնց մեջ իր անձը վիրավորող արտահայտություններ կան: