19/03/2015 13:47
Պայթուցիկ սարքի ահազանգ՝ ԵՊՀ-ում
Այսօր՝ ժամը 13.00-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Այս մասին տեղեկացնում են ՏԿԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Տվյալ պահին իրականացվում է տարհանում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: