25/03/2015 16:35
Ա. Աշոտյան. Նոր հեռանկարներ են բացվում դեպի Հայաստան չինացի ուսանողների ներհոսք ապահովելու համար
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Չինաստան պետական այցի շրջանակներում ի թիվս այլ կարևոր փաստաթղթերի ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիրը: Այս մասին Facebook-յան իր էջում գրառել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Սա խիստ հատկանշական փաստաթուղթ է, որն էլ ավելի է ամրապնդում հայ-չինական հումանիտար համագործակցությունը, նոր հեռանկարներ է բացում դեպի Հայաստան չինացի ուսանողների ներհոսք ապահովելու համար, ինչպես նաև վկայում է Հայաստանի կրթական համակարգի հետևողական միջազգային ճանաչման մասին»: