25/03/2015 16:42
Վ. Էնֆիաջյանը հրաժարվում է պաշտոնից
ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը առաջիկայում հրաժարվելու է ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին պատգամավորը գրել է facebook-յան իր էջում` հրաժարման պատճառը բացատրելով աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:
«Առաջիկայում տեղի կունենա Եվրոպական Ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հրաժարվելու եմ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
Որոշումս հիմնավորված է Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար ընտրվելու և դրանից բխող աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար առաջարկելու եմ իմ գործընկեր Վահան Բաբայանի թեկնածությունը:
Հավելեմ, որ այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում»,- մասնավորապես գրառել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը: