25/03/2015 13:46
ՍԴՀԿ. Մեզ համար անընդունելի է, որ Սփյուռքի նախարարի աթոռը զբաղեցնի ՀՅԴ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական Վարչությունը հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է ՀՅԴ-ի` կոալիցիայի մաս կազմելու մասին խոսակցություններին:
«Տարբեր լրատվամիջոցներից վերջին օրերի ընթացքում դիմեցին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը` կարծիք հայտնելու մամուլում շրջանառվող լուրերին, թե ապրիլի 24-ից հետո ՀՅԴ մաս է կազմելու կուալիցիոն կառավարության և ստանձնելու է մի քանի նախարարություններ, այդ թվում նաև Սփյուռքի նախարարությունը:
Ի պատասխան հարցերին ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը հայտնել է, թե ինչ որոշում կկայացնի ՀՅԴ մաս կազմել կուալիցիային կամ ոչ, դա իր անելիքն է:
Անրադառնալով Սփյուռքի նախարարությանը՝ մեզ համար անընդունելի է, որ Սփյուռքի նախարարի աթոռը զբաղեցնի ՀՅԴ: Նկատի ունենալով, որ Սփյուռքը բազմաշերտ է, հետևաբար պետք է հեռու պահել կուսակցական պիտակավորումից, որը վնաս կհասցնի Սփյուռք-Հայաստան կապերի ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրությունում: