01/04/2015 10:51
ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները Վիեննայում քննարկել են ԼՂ հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում բանակցություններ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հետագա քայլերի վերաբերյալ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Լավ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է նա: