09/04/2015 12:20
Հիմնադիր խորհրդարանի անդամներին տեղափոխում են քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու
Հիմնադիր խորհրդարանի լրատվական բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվածէ՝ քննչական կոմիտեից տեղեկացել են, որ այսօր՝ ժամը 13:00-ին Երևան քաղաքի ՁՊՎ-ից Քննչական կոմիտե են տեղափոխելու 100-ամյակը առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգազսյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ պատգամավոր Պավել Մանուկյանին, ՀԽ պատգամավոր, Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանին, ՀԽ Քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանին՝ մեղադրանք առաջադրելու նպատակով։
Այս կապակցությամբ 100-ամյակը առանց ռեժիմի շարժումը հրատապ հավաք է հրավիրում Քննչական կոմիտեի դիմաց՝ Մոսկովյան 1 հասցեում (Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկ)։