11/04/2015 16:21
Ցեղասպանության զոհ դարձած հեղինակների գործերը Բեռլինում կընթերցեն թուրք և գերմանացի մտավորականները
Ցեղասպանության զոհ դարձած պոետների գործերն այսօր ներկայցավելու են Բեռլինում: Կոմիտասի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբենի Սևակի, Արտաշես Հարությունյանի, Զաբել Եսայանի ստեղծագործությունների հետ մեկտեղ ծրագրում ներառված են նաև Ցեղասպանությունը վերապրածներ Վահան Թեքեյանի և Գրգիորիս Պալաքյանի գործերը:
Նախաձեռնությունը պատկանում է Գերմանիայում գործող Ցեղասպանության ճանաչման հանձնախմբին, որի ղեկավարն է դոկտոր Թեսսա Հոֆմաննը:
Ինչպես նշված է կազամակերպության տարածած հաղորդագրության մեջ, միջոցառման նպատակն է ընթերցանության միջոցով վառ պահել 1915-ին զոհ դարձած հայ գրողների ու հրապարակախոսների հիշատակը:
Տեքստերը գերմաներեն է թարգամանել կազմակերպության անդամ դոկ. Ժիրայր Քոչարյանը, իսկ վերջնական խմբագրել և բանաստեղծական ձևի բերել դոկ. Թեսսա Հոֆմաննը:
Հայ վարպետների գործերն ընթերցելու են գերմանացի և թուրք հեղինակներ Թեսսա Հոֆմաննը, Սուսաննե Բյոհրինգերը, Էլքե Հարթմանը, Նիհաթ Քենտելը և Այշե Թեթեիքը:
Միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:15-ին Բեռլինի Լուիզենկիրխե (Luisenkirche) եկեղեցում` Բեռլինի եկեղեցական և մշակութային հայ համայնքի աջակցությամբ: