15/04/2015 15:36
Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով 78-րդ տեղում է 180 երկրների թվում
2015 թ. Հայաստանը պահպանել է 78-րդ տեղը 180 երկրների թվում` ըստ ազատության ինդեքսի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Մամուլի ազատության ինդեքսում առաջին հինգ տեղը զբաղեցնում են Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Նիդեռլանդները և Շվեդիան, վերջին՝ 180-րդ տեղում է Էրիթրեան:
Վարկանիշային աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը, նախորդ տարվա համեմատ 15 հորիզոնականով բարելավելով իր դիրքը, Թուրքիան՝ 149-րդ տեղը, Ադրբեջանը՝ 162-րդ տեղը՝ 2 հորիզոնականով զիջելով իր նախկին դիրքը, Ռուսաստանը՝ 152-րդ տեղը:
«Մամուլի ազատության ինդեքսը» գնահատում է 180 երկրների մամուլի ազատության հետ կապված իրավիճակը, որոնց թվում են ԶԼՄ-ների անկախությունը, լրագրողների անվտանգության և ազատության հանդեպ հարգանքը, ինչպես նաև երկրում առկա օրենսդրական, համակարգային և ենթակառուցվածքային միջավայրը: