21/04/2015 14:41
Լիբանանում ապրիլի 24-ը հայտարարված է ոչ աշխատանքային՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի
Լիբանանի պետական հաստատություններն ու դպրոցները ուրբաթ օրը` ապրիլի 24-ին, փակ են լինելու` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի:
Անթլիիասի մայրավանքի մեջ հիշատակի արարողություն է կատարվելու, որից հետո նախատեսված է քայլարշավ, որին մասնակցելու են ազգային կուսակցությունների ներկայացուցիչներ, միություններ. Քայլարշավն ավարտվելու է Լիբանանի Բուրջ Համուդ հայկական թաղամասի քաղաքապետարանի մարզադաշտի մոտ:
Հավաքավածները ևս մեկ անգամ ոգեկոչելու են Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և հայապատկան հողերի պահանջ են դնելու: Հավաքին մասնակցելու են նաև լիբանանցի քաղաքական գործիչներ: