22/04/2015 12:41
Հայաստանը և Ուրուգվայը կխորացնեն համագործակցությունը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության մասին շրջանակային համաձայնագրին, որը ստորագրվել է 2014թ. հուլիսի 9-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ խորհրդանշական է հենց այս օրերին համաձայնագրին հավանություն տալու որոշումը, քանի որ աշխարհի տարբեր կետերում քաղաքակիրթ մարդկությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Փոխնախարարը նաև հիշեցրեց, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որը հիսուն տարի առաջ ճանաչել է ցեղասպանության փաստը:
«Մենք պարտական ենք Ուրուգվային և նրա ժողովրդին, Հայոց ցեղասպանության հարցի գնահատականի համար»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ Հայաստանը և Ուրուգվայը համագործակցելու են տնտեսական, առևտրային, ֆինանսական, արդյունաբերական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում: