22/04/2015 09:52
Փաստաթղթեր կեղծելու փաստի առիթով Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված գործը կարճվել է
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով 2015թ մարտի 19-ին ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել՝ իբր բժշկական փաստաթղթեր կեղծելու փաստի առիթով: Սակայն «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ նշված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածների պաշտպան Ռուբեն Բալոյանի հաղորդման հիման վրա, թե իբր Վ. Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ Եղվարդի «Նաիրի» ԲԿ կողմից տրված թիվ 113 արձանագրության և Երևանի «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ-ում կազմված հիվանդության պատմագրի մեջ կատարվել են կեղծիքներ: Բայց ինչպես արդեն նշեցինք, ոչ մի կեղծիք այդպես էլ չի հայտնաբերվել: