23/04/2015 13:19
«Twitter»-ում թուրք օգտատերերը պահանջում են Թուրքիայից արտաքսել հայ միգրանտներին
«Twitter» սոցիալական ցանցում վերջին օրերին թուրք օգտատերերի կողմից օգտագործվում է #ErmeniKaçaklarSınırdışıEdilsin հաշթեգը, որը թարգմանաբար նշանակում է «Արտաքսեք հայ ապօրինի միգրանտներին»: Այս մասին կարդում ենք ermenihaber.am-ում:
Նման հաշթեգով կարելի է հանդիպել այնպիսի ծայրահեղական, ռասիստական գրառումների ինչպիսիք են.
«Թուրքիայում ապօրինի գտնվող հայերը վայրկյան շուտ թող վտարվեն երկրից, «Թող գնան գրողի ծոցը բոլոր նրանք, ովքեր իրենց Հրանտ ու հայ են համարում»: «Ապրիլի 25-ի առավոտը թող չտեսնեն», «Թուրքիայում ապօրինի գտնվող հայերը թող արտաքսվեն ու դժոխք գնան»,
Նշյալ հաշթեգն ակտիվորեն տարածվում է Քեմալ Աթաթուրքի նկարներով ու խոսքերով: Հիմնական տարածողները թուրքական ծայարհեղ ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներն են կամ համակիրները: Հաշթեգը օգտագործվում է բոլոր հակահայկական և Հայոց ցեղասպանությունը հերքող գրառումներում: