24/04/2015 10:00
Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը քիչ առաջ ժամանեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նրանք այստեղ ընդունում են մեր երկիր ժամանած պաշտոնատար անձանց:
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երկրի ղեկավարն ընդունեց Ճապոնիայի, Ղազախստանի, Հնդկաստանի ժամանակավոր պաշտոնակատարներին և մեր երկրում համատարմագրված դեսպաններին: