24/04/2015 15:07
Արցախցի 10 երիտասարդ ոտքով հասան Ծիծեռնակաբերդ՝ հարգելու զոհերի հիշատակը
Ապրիլի 14-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակությունից 10 օր առաջ, Արցախի 10 երիատասարդ Մարտակերտի շրջանի Չափար գյուղից ուխտագնացություն են սկսել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այսօր նրանք անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեասպաբության զոհերի հիշատակին և պատրաստվում են վերադառանլ Արցախ:
«Մեր այս ուխտագնացությամբ ցանականում ենք նորից ու նորից բարձարացնել մեր արդարության ձայնը, ասել աշխարհին, որ պետք է ընդունել այն, ինչ տեղի է ունեցել»,- Aytsor.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտից երթին միացած Միքայել Տերտերյանը:
Երիտասարդի խոսքով՝ Արցախի հարցում ևս հայերն այսօր վերջնական արդարություն են պահանջում աշխարհից, և ինքն ու իրենց երթին միացած ընկերները հենց այդ պահանջողներից են:
«Ճիշտն ասած` չեմ էլ կարող ասել, թե երբ կլինի այդ արդարությունը թե’ Ցեղասպանության, թե’ Արցախի հարցում, բայց դրանից մեր պայքարը չպիտի դադարի»,- ասաց նա:
Նշենք, որ երիտասարդների երթն անցել է Մարտակերտ-Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս-Երևան երթուղով:
Նրանց խոսքով՝ ճանապարհին դժվարությունների չեն հանդիպել, միակ դժվարությունը մի փոքր հոգնածությունն է, որն էլ կարողանում էին հաղթահարել նպատակի կարևորությամբ: