27/04/2015 16:08
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Նախագահին՝ երկրում ավերիչ երկրաշարժի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
«Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: